Նիկոլականները մի տրանսպորտիր հարց չեն կարողանում լուծել, ինչպե՞ս են լուծելու մի ամբողջ երկրի հարցեր
Հասարակություն
Այսօր առավոտվանից բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որ տրանսպորտում չեն գործում արտոնություն ունեցող քաղաքացիների միասնական տոմսերը, որոնց կազմում են, բազմազավակները պատերազմում զոհվածի երեխաները, թոշակառուները, դպրոցականները, ուսանողները եվ այլն։ Երեխաները զանգահարում են ծնողներին եվ հայտնում, որ չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից, որի մասին iravunk.com-ին պատմեցին ծնողները։
Ի պատասխան անհանգստացած ծնողների հարցումների, քաղաքապետարանից հայտել են, որ, ինչ որ ծրագիր է խափանվել այն երեխաները, ովքեր ունեն վերոնշյալ արտոնությունները, պարզապես այդ մասին հայտնեն վարորդներին։
Մի խոսքով, տրանսպորտի հետ կապված հերթական խառնաշփոթ է ու ընդհանրապես, այդ հարցը դարձել է ՔՊ-ական իշխանությունների համար անլուծելի խնդիր։ Եվ, եթե տարիներ առաջ, սրանք փորձում էին գլուխ գովալ, թե բարելավել են տրանսպորտի վիճակը, ապա այսօր տրանսպորտի հարցում ամբողջությամբ ձախողել են։ Ընդհանրապես պարզ չէ, եթե նիկոլականները մի տրանսպորտիր հարց չեն կարողանում լուծել, ապա ինչպե՞ս են պատրաստվում լուծել մի ամբողջ երկրի հարցերը։
Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ