Բայդենի հրաժեշտի նվերը Թրամփին
Միջազգային
ԱՄՆ դաշնային բյուջեի եկամուտները 2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար (սկսած 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը) կազմել են $1,083 տրլն, ծախսերը՝ $1,794 տրլն, ինչը տարեկան կտրվածքով կարող է կազմել $4.332 տրլն եկամուտ և $7.176 տրլն ծախս: 2,844 տրիլիոն դոլարի էքստրապոլացված դեֆիցիտով:
ԱՄՆ-ի ընթացիկ դաշնային բյուջեի դեֆիցիտը եռամսյակում կազմել է 707 մլրդ դոլար կամ ԱՄՆ բյուջեի ծախսերի 39,4%-ը։ Համեմատաբար, անցյալ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) ԱՄՆ դաշնային բյուջեի եկամուտները կազմել են 1,107 տրլն դոլար, ծախսերը՝ 1,617 տրլն դոլար, ընթացիկ դեֆիցիտը՝ 510 մլրդ դոլար կամ 31,53%։
Հաշվի առնելով ԱՄՆ պետական ֆինանսների ներկա վիճակը՝ ընդամենը երեք տարում ԱՄՆ պետական պարտքը կհասնի մոտ 40 տրիլիոն դոլարի, իսկ ընթացիկ սպասարկման ծախսերը կկազմեն մոտ 1,4–1,5 տրիլիոն դոլար։
Ահամ այսպիսի հրաժեշտի նվեր է Բայդենը թողել Թրամփին: Այսինքն, նոր նախագահը, չփոխելով իր ֆինանսական քաղաքականությունը և չկրճատելով բյուջեի ծախսերը, առաջին հերթին՝ ռազմական, կշարունակի շարժվել դեպի ԱՄՆ դաշնային կառավարության սնանկացումը։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա ութից տասներկու տարի հետո ԱՄՆ-ի պետական պարտքը կհասնի $50 տրլն-ի, իսկ ընթացիկ սպասարկման ծախսերը (ԱՄՆ պետական արժեթղթերի դիմաց տոկոսավճարները) կկազմեն $2,0-ից $2,1 տրլն, ինչը սկզբունքորեն անհնարին կդարձնի ԱՄՆ դաշնային բյուջեի կատարումը։
Իսկ եթե Թրամփն այս կուրսը փոխի, ապա հարց է առաջանում` ի՞նչ փողերով է գնելու, ասենք, Գրենլանդիան: