ՀՀԿ ԵԿ ղեկավարը շնորհավորել է «Բարատիա Ջանատա» ԵԿ-ին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ
Ներքաղաքական
«Հնդկաստանի սիրելի ընկերներ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ինչպես նաև «Բարատիա Ջանատա» կուսակցության երիտասարդական կազմակերպությանը, Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։
Այս առանձնահատուկ օրը մեզ հիշեցնում է ազատության, ժողովրդավարության և հայրենասիրության հիմնարար արժեքների մասին, որոնք ձեր ազգի հիմքն են։ Հնդկաստանը հանդիսանում է ազգային ոգու և մշակութային հարստության փայլուն օրինակ, որը ոգեշնչում է բազմաթիվ երկրներին ամբողջ աշխարհում։
Ցանկանում եմ ձեզ մեծ հաջողություններ ձեր բոլոր նպատակների իրականացման գործում և շարունակական նվաճումներ՝ ձեր հրաշալի երկրի բարգավաճման համար։ Թող Հնդկաստանը ծաղկի, նրա ժողովուրդը ապրի խաղաղության և համերաշխության մեջ, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը տարեցտարի ավելի ամրանա», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։