Ռուսական բանակը գործնականում ամբողջությամբ գրավել է հարավային ուղղությամբ ուկրաինայի կարևոր ամրոցը՝ Վելիկայա Նովոսյոլովկան (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական բանակը գործնականում ամբողջությամբ գրավել է հարավային ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի կարևոր ամրոցը՝ Վելիկայա Նովոսյոլովկան։ Լուրը հաստատում են ուկրաինական աղբյուրները:
Ըստ ուկրաինական օպերատիվ քարտեզների, ռուսական զորքերը գրեթե մաքրել են Հարավային Դոնեցկի ուղղությամբ ռազմավարական նշանակություն ունեցող և լավ ամրացված քաղաքը:
Այս պահին ավարտվում են Վելիկայա Նովոսյոլովկայի հյուսիսային ծայրամասերի մաքրման աշխատանքները, որից հետո կհայտարարվի քաղաքի ամբողջական գրավման մասին:
Վելիկայա Նովոսյոլովկայի կարգի կարեւորագույն հանգույցի ամբողջական գրավումը ռուսական ուժերչին դուրս է բերում օպերատիվ տիրույթ` հնարավորություն տալով լիովին մաքրել ողջ հարավային Դոնբասը` հարավից դուրս գալով Դնեպրոպետրովսկի հատված:
Իսկ ահա ռուսական արժանահավատ աղբյուրները հայտնում են, որ Վելիկայա Նովոսյոլովկան այս պահին արդեն լիովին ռուսական վերահսկողության տակ է:


