Բաքվում պահվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում․ Փաշինյան

Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում, հայտարարել է Փաշինյանը։
«Ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։
«Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ: Այդ մարդկանցից հնարավոր է՝ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն ՀՀ-ի դեմ։ Մենք այս հարցը շատ խորությամբ հասկանում ենք, բոլոր հասու միջոցներով փորձ ենք անում այդ խնդիրը լուծել, բայց ես էլի արդարանալու համար չեմ ասում, կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում ու տարիներով չեն կարողանում հետ բերել»,- նշել է նա։