ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Գիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասել Երևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին Մի քանի ժամ ջուր չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն «Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի» Օրվա խորհուրդ. փետրվարի 18 Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից

«Փերինչեք-2»-ը Ցյուրիխում. ո՞ւր է նայում հայ համայնքը եւ ինչպես կվարվի շվեցարական դատարանը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

«Մենք պետք է մեր ճշմարտություններին վերադառնանք: Էն, ինչ-որ համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե՝ չէ: Մեր ինքնության ամենակարեւոր մասն է. մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք: Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվել: Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Այստեղ են հարցերը», - մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, անուղղակիորեն կասկածի տակ դնելով առնվազն Հայոց ցեղասպանության քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչը:

Դեռ թողնենք մի կողմ, որ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ այն պարզ ճշմարտության պատճառով, որ այդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։ Պարզապես, հայտնի լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել այդ բառը, այն գործածության մեջ է դրվել 1944 թվից: Բայց սա չէ ուշագրավն, այլ այն, թե ո՞ւր էին նայում Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, երբ նման հայտարարություն էր հնչում Նիկոլ Փաշինյանի կողմից: Չէ որ եթե ոչ բոլորն, ապա մեծ մասը ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են, ինչո՞ւ տեղում պատասխան չտվեցին ու փոխարենը՝ բերանները ջուր առած՝ նստել էին։ Մի՞թե սա իրենց չհիշեցրեց ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցածը. Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամ Դողու Փերինչեքը հենց Շվեյցարիայում 2005թ.-ին կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության իրողությունը: Շվեյցարական դատարանը թուրք ազգայնական գործչի այս հայտարարությունը ռասայական խտրականության էր որակել եւ 2008թ.-ին նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թե ինչ եղավ ՄԻԵԴ-ում շուրջ մեկ տասնամյակից ավել տեւած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունը, հայտնի աղմկոտ պատմություն է, բայց այսօր ուշագրավ կլիներ տեսնել այն ժամանակ հայկական շահերը ներկայացնող միջազգային հայտնի փաստաբան, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի անդամ Ամալ Քլունիի դեմքի արտահայտությունը, երբ նա իմանար, որ նույն պատմությունը կրկնվում է 20 տարի անց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրածի շուրթերով:

Շվեցարիայի հայ համայնքը սա կհանդուրժի՞, արդյոք կդիմե՞ն շվեցարական դատարան՝ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այդ դեպքում՝ շվեցարական դատարանը չնկատելո՞ւ կտա՝ երկակի եվրոստանդարտների շրջանակում, թե՞ վաղը Փաշինյան Նիկոլի նկատմամբ կհարուցվի միջազգային հետախուզում ու առնվազն դավոսներում ու ցյուրիխներում վերջինիս առաջ դռները կփակվեն մեկընդմիշտ, ցույց կտա ժամանակը: Գուցե Պապ թագավոր այդպես էլ չդարձած Նիկոլը դառնա «Փերինչեք-2», որը 20 տարի անց կդառնա Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հաստատման առհավատչյան՝ այն էլ ոչ բարով հայի բերանով: Իսկ մեզ մնում է հիշեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքերը Ծիծեռնակաբերդում. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչՇատ բան Բայդենի պատճառով է․ ԹրամփՈվքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցԶելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն էԵվրոպայում մտավախություն կա՝ Թրամփը կընդունի Պուտինի հետ գրեթե ցանկացած գործարք․ CNNՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտԴուրգարյան եղբայրների «արկածները» Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու. Արտակ ԶաքարյանԱդրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովինԼրատվամիջոցներին հայտնի է դարձել Սաուդյան Արաբիա՝ Զելենսկու այցի ամսաթիվըՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել. NEWS.amԷր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև․ ՈւշակովՍինանյան Զարեհը լավ չի աշխատում.Armenian infoՀայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆԵ՞րբ է մեկնարկում Մեծ պահքըԻնչու՞ է օգտակար կիսել խմելըՆԱՏՕ-ում չեն բացառել, որ ԱՄՆ-ը դուրս կբերի զորախմբի մի մասը Եվրոպայից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top