Մագնիսական փոթորիկ է սկսվել, որն իր գագաթնակետի կհասնի այսօր
ՀասարակությունԵրկրագնդի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, որն իր գագաթնակետի կհասնի այսօր:
«Մագնիսի փոթորիկը ծածկել է Երկիրը։ Պատճառը հունվարի 21-ին արևի բռնկումն էր, որը առաջացրեց պլազմայի արտանետում: Արեգակնային աստղագիտության լաբորատորիան հայտնել է, որ փոթորկի մակարդակը չափավոր է եղել։ Սակայն կարող են վթարային իրավիճակներ առաջանալ էներգահամակարգերում, և նման մակարդակի երկարատև երևույթները կարող են հանգեցնել տրանսֆորմատորների վնասմանը:
Գեոմագնիսական գրգռվածությունը գագաթնակետին կհասնի շաբաթ` առաջին կեսից։ Այս պահին մարդիկ կարող են զգալ գլխացավեր, թուլություն, ճնշում և տրամադրության փոփոխություններ: Ակնկալվում է, որ արևային ակտիվությունը կնվազի արդեն հունվարի 27-ին»,- հայտնում է մասնագիտական աղբյուրը: