Ուկրաինան պատերազմում ավելի շատ մարդ է կորցրել, քան ԱՄՆ-ը Վիետնամի և Կորեայի պատերազմներում միասին. Թրամփի հատուկ ներկայացուցիչ
Միջազգային
Ուկրաինան գրեթե 3 տարվա պատերազմի ընթացքում ավելի շատ մարդ է կորցրել, քան ԱՄՆ-ը Վիետնամի և Կորեայի պատերազմներում միասին վերցրած, ասել է Ուկրաինայում Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
Վիետնամում ԱՄՆ-ի պաշտոնական կորուստները կազմում են 58.000, Կորեայում՝ 36.000: Այսինքն՝ Կելլոգը գնահատում է Ուկրաինայի կորուստները ավելի քան 94.000:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան, իբր, կորցրել է ընդամենը 43,000 սպանված զինվոր, ինչի համար նա ծաղրի է ենթարկվել ուկրաինացիների և ամբողջ աշխարհի մարդկանց կողմից։