Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագն Ռաշը թողարկել է «Անկեղծ ասած» երգը։ Գործիքավորման հեղինակն է Կարեն Արզումանյանը, միքսն ու մաստերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։
Առաջիկայում երգիչը կներկայացնի ևս երկու երգ՝ Սևակի խոսքերով, մեկ օրորոցային, Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը շուտով կդառնան երգ, երկու երգ՝ Իսահակյանի խոսքերով եւ մեկ արևմտահայերեն կատարում։