Կոռուպցիայի ծերը, կենտրոնը, ոտքը, գլուխը փնտրեք իշխանության մեջ. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական
Այն, ինչ կատարվում է հիմա երկրում, «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նկարագրեց կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի բնորոշմամբ՝ «ժողովրդին սարքել են գազար ու «ծյոռկայով ծյոռկում են»:
— Քանի որ Նիկոլի դուխը չի հերիքում ցանկացած ոլորտ մոնոպոլիայի ենթարկած օլիգարխներին, մոնոպոլիստներին բերել հարկման օրինական դաշտ, քերթում, բյուջեն լցնում է փոքր եւ միջին բիզնեսը սպանելով, շրջանառության հարկերը բարձրացնելով, մարդկանց ստիպելով, որ անգամ իր տանը պահած զարդը, որ 30 տարի առաջ գնել է իր երեխայի, թոռնիկի համար, հայտարարագրի, իսկ եթե ուզում է վաճառել, մի հատ էլ հարկ մուծի, տոկոս տա Նիկոլին: Նիկոլը հայտարարում է, թե այս ամենը անում են կոռուպցիայի ծերը հայտնաբերելու համար: Տեղն ասեմ. կոռուպցիայի ծերը, կենտրոնը, ոտքը, գլուխը փնտրեք իշխանության մեջ: Հակակոռուպցիոնին ասեք, թե ինչպես է լինում, որ մինչեւ 2018 թվականը տրանսպորտ նստելու համար ուրիշից պարտքով 100 դրամ վերցնողները, 1000 դրամին «կակա» ասողները, վարկով ֆեն ու փոշեծծիչ վերցնողներն այսօր դղյակներ են առնում: