Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ)
ՄիջազգայինԱյն բանից հետո, երբ ռուսական ուժերը Վելիկայա Նովոսյոլովկայի հարավային հատվածում ամբողջական շրջապատման մեջ վերցրեցին ուկրաինական ուժերին, երեկ ներկայացվել էր հանձնվելու մասին վերջնագիր: Այդ կապակցությանմբ ռուսական աղբյուրը հայտնում է.
«Թշնամին արհամարհեց այս հնարավորությունը, և այդ պատճառով հարձակումը սկսվեց գիշերը: Քաղաքի բոլոր հատվածներում մարտեր ու մաքրումներ են ընթանում։ Այստեղ այլևս չկան այնպիսի վայրեր, որոնք թշնամին հատուկ վերահսկում է։ Դեռ պարզ չէ, թե որքան կտևի մաքրումը։ Բնակավայրը մեծ է, և թշնամու բազմաթիվ զինվորներ հայտնվել են նրանում շրջապատված։ Իսկ շատերը, կարծես թե, պայքարելու են մինչեւ վերջ»։
Իսկ ահա տեղից ռուսական այլ աղբյուրներ հայտնեցին, որ ռուսական ուժերը Վելիկայա Նովոսյոլովկայի կենտրոնում դրոշ են բարձրացրել: Բայց մարտերը շարունակվում են.
«Շարունակվում է «Վոստոկ» խմբի մեր մոտոհրաձգայինների, տանկային բրիգադների և ծովայինների համատեղ գործողությունը՝ Վելիկա Նովոսյոլովկայի ազատագրման համար։ 5-րդ տանկային բրիգադի գրոհայինները ցուցադրել են հարձակման զարգացումը շրջապատված բնակավայրում. գրոհայինները հսկողության տակ են առնում հակառակորդի դիրքերը՝ մեկը մյուսի հետևից մաքրելով շենքերը, ոչնչացնելով Ուկրաինայի զինված ուժերի հետևակը և տեխնիկան։
Հակառակորդը փախչելու տեղ չունի, իսկ մեր զինվորներին դրված է խնդիր` հաղթանակ»։

