Ինչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերը
Միջազգային
Թրամփը թույլ է տվել գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերը։
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 22-ին, տեղի ժամանակով ժամը 12։30-ին, Տեխասում` Դալաս քաղաքում։ Չնայած սպանության հետ կապված տարբեր վարկածներին եւ պաշտոնական մեղադրանքներին, համարվում է, որ մինչ այսօր էլ այն բացահայտված չէ: Ամենակարեւորը` հայտնի չեն իրական դրդապատճառները:
Գործի քննության հետ կապված մի շարք առանցքային փաստաթղթեր առ այսօր մնում էին գաղտնիության տակ, ու հենց դա էլ արտոնել է գաղտնազերծել Թրամփը: Միգուցե նաեւ հաշվի առնելով, որ սպանության հիմնական վարկածը վերաբերում էր ԱՄՆ դոլարի տպագրության թեմային: Այն է` Ջոն Քենեդին նախաձեռնեց դոլարի տպագրությունը պետության կողմից իրականացնել, անգամ որոշակի դրամանիշեր հասցրեցին տպագրել: Սակայն սպանությունից հետո այդ որոշումը չեղարկվեց, եւ դոլարի տպագրությունը մինչ օրս մնում է մասնավոր կառույց հանդիսացող, սակայն ԱՄՆ կենտրոնական բանկի ֆունկցիաներով օժտված Ֆեդերալ ռեզերվային համակարգի մոնոպոլիան: Ու հաշվի առնելով, որ այդ համակարգի հիմնական սեփականատերերը Թրամփի հետ թշնամական թեւում են, ինչպես նաեւ խոսակցություններ, որ Թրանմփը եւ կարող է դոլարի տպագրությունը դարձնել պետական, հենց այս պահին Քենեդու սպանության հետ կապված փաստաթղթերի բացահայտումը կարող է ամենախորը եւ միանգամայն ցնցումային հետեւանքներ ունենալ:
Ի դեպ, Ջոն Քենեդու զարմիկը` Ռոբերտ Քենեդի կրտսերը, որ այս վերջին ընտրություններում նախագահի թեկնածու էր, տեղափոխվեց Թրամփի թին, եւ հիմա էլ դրա առանցքային ներկայացուցիչներից մեկի համարում ունի:
