Որտեղ կկրեն տնային կալանքը Բաքվի գերիները Ստեփանակերտո՞ւմ, թե՞ …Մեկնաբանում է փաստաբանը
Իրավական
Ըստ լրատվամիջոցների՝ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքաան ղեկավարության գործերով դատի ժամանակ ընդմիջումից հետո բանտարկյալներից շատերի փաստաբանները խնդրել են իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխել տնային կալանքի։
Բացառություն է կազմել Արայիկ Հարությունյանը, ով, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ իր փաստաբանը տնային կալանք չեն խնդրել, ինչպես նաև բողոքներ չունի իր առողջական վիճակից։
Դատարանը հաջորդ նիստը կանցկացնի հունվարի 27-ին, երբ կհրապարակվի միջնորդությունների վերաբերյալ որոշումը։
Ի՞նչ է նշանակում «տնային կալանք». նկատի ունեն Ստեփանակե՞րտի տները, թե՞ Հայաստանին արտահանձնելու մասին է խոսքը հարցի շուրջ մեկնաբանություն ենք խնդրել արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նկատեց.
- Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգիրքը տնային կալանքի իրավական ռեժիմը կարգավորվում է 163-րդ հոդվածով:Տնային կալանքը որպես խափանման միջոցի տեսակ նույնական է ՀՀ քրեականա դատավարության օրենսգրքով սահմանված պայմաններին, բացառությամբ մեկ պահանջից,այն է ,տնային կալանք չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ ,որոնք բնակության վայր չունեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում:Այսինքն պաշտպանները որոնք միջնորդություն են ներկայացրել մեղադրյալների նկատմամբ տնային կալանք կիրառելու համար, Արցախը դիտում են որպես ադրբեջանական տարածք, իսկ Ստեփանակերտը որպես մեղադրյալների բնակության վայր:Ըստ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի տնային կալանք կիրառելու համար մեղսագրվող ենթադրյալ հանցաքնների ծանրության աստիճանը որևէ սահմանափակում չի նախատեսում:Այստեղ, կարծում եմ կան միջազգային հանրության նկատմամբ մանիպուլյացիոն տարրեր:Բանը նրանումն է, որ ի տարբերություն կալանքի , տնային կալանքը ըստ էության ոչնչով չի տարբերվում կալանքից, բացառությամբ կրման պայմաններից:Մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետությունը փորձում է ցույց տալ, որ նա մի պետություն է, որտեղ իշխում է հումանիզմը և փաստաբանների իրավաչափ պահանջները դատարանը անկողմնակալ կատարում է:Այսինքն, փորձ է արվում աշխարհին ներկայանալ իբրև արդարացի կառուցակարգով դատական մարմիններ ունեցող երկիր:Ինչպես գիտենք, Ադրբեջանի քրեական դատավարությունը չի նախատեսում օտարերկրյա փաստաբանների դատավարությանը մասնակցելու պայմաններ:Դա նշանակում է, որ օրինակ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, չեն կարող օգտվել այլ պետության փաստաբաններից:Սակայն այստեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դատավարության ընթացքի նկատմամբ այնուամենայնիվ կարևոր են որպես դիտորդ օտարերկրյա պետության փաստաբանների ներկայությունը, որպիսին օրինակ կարող են հանդիսանալ նաև ՀՀ փաստաբանները:Նկատենք, որ դատավարության ընթացքի վերաբերյալ սոսկ լուսանկարներ կամ կարճ վիդեոներ են տեղադրվում:Մինչդեռ, հայտնի չէ,թե մեղադրյալները իրենց համաձայնությունը նշվածի վերաբերյալ տվել են , թե ոչ:Ընդ որում `դատարանը պարտավոր է հատուկ որոշում կայացնել, իսկ մեղադրյալները իրավասու են բողոքարկել դատական ակտը:Այս հանգամանքը բացատրված է մեղադրյալներին, թե ոչ, հայտնի չէ,իսկ Ադրբեջանի լրատվամիջոցները լռում են:Նկատենք, որ Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարությունը նախնական դատական նիստ անցկացնելու իրավական ռեժիմ չի նախատեսում,սակայն քննարկման առարկա է միայն խափանման միջոցի վերացնելու և փոփոխության հարցը:Փաստացի ներկայացուցիչներն օգտվել են խափանման միջոցի փոփոխելու կամ վերացնելու սահմանված դատավարական դրույթներից:Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք ներկայացուցիչներից որևէ մեկը միջնորդել է մեղադրյալներից մեկի խափանման միջոցը վերացնելու համար:Գտնում եմ,որ բոլոր հիմքերը կան խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն ներկայացնել:
Ադրբեջանը, միջազգային մի շարք կոնվենցիաներով նախատեսված դրույթների խախտմամբ դատավարությունը ակնառու է:Ադրբեջանի փորձում է առանց անկողմնակալ դիտորդի դատական ակտ կայացնել:Ադրբեջանի դատարանը գործի վարույթը իրականացնում է, առանց իրենց կողմից անօրինական և ցեղասպան գործողությունները քննարկման առարկա դարձնելու:Հետևապես Ադրբեջանի դատարանից արդարացի քննություն ,մեղադրյալների իրավունքների կատարյալ պաշտպանության պայմանների ապահովում ակնկալելը պարզապես հիմարություն է:Այն նման է միջնադարյան ռասիստատական դատավարություններին