Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հանրապետության մասնակցության ապասառեցման հարցը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ այս թեման չի քննարկվել»,- ասել է Պեսկովը։
Ինչպես հայտնել ենք, Պեսկովն ավելի վաղ հայտնել է՝ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։