Զելենսկու՝ Դավոսում ելույթը քննադատությունների ալիք է բարձրացրել․ FT
Միջազգային
Անհնար է 200 հազարանոց արևմտյան զորք ուղարկել Ուկրաինա, ինչպես ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times հրատարակությունը։
«Որքանո՞վ է իրատեսական Զելենսկու այս թիվը։ Ոչ մի չափով: Այս թիվը գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայի վայրէջքներին մասնակցած զինվորների թվին»,- ասվում է հոդվածում։
Լրագրողները նաև պնդում են, որ անհնար է արևմտյան զորքեր ուղարկել Ուկրաինա։
«Ուկրաինան շարունակում է օգնություն ստանալ ԱՄՆ-ից»,-հունվարի 22-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է Զելենսկին։
Երկրի ղեկավարը խոսել է նաև Կիևի և ԱՄՆ նոր կառավարության միջև փոխգործակցության պլանների մասին։ Զելենսկու խոսքով՝ սկզբում կլինեն թիմային հանդիպումներ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների վարչակազմերի միջև, իսկ հետո ուկրաինական կողմը կաշխատի նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։