Առևտրականները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում
Թեմա
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխություններից դժգոհող առևտրականները, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա» տելեգրամյան ալիքը։
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
«5%–ին մի ձև հասցնում էինք, հիմա դարձրին 10%, թղթաբանությունն ավելացրին։ Նպատակը չեմ հասկանում, սենց որ գնա, մանր ու միջին բիզնեսը կփակվի։ Նիկոլ Փաշինյանն էլ էս մասով ինչ ասում ա` շաբլոն բաներ ա ասում, իրականության հետ չի համընկնում ոչ մի բան»,– նշել է առևտրականներից մեկը։