Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր. Դանիելյան Հերթում հաջորդն ինքն է. ինչ է գրում իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը ՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասին Ժամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացում Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿ Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է» Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին «Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբը Աֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումը Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային

Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը

Եկամուտների տարեկան հայտարարագրում կարելի է չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ հնարավոր տարընկալումներից և սխալ մեկնաբանություններից խուսափելու համար խնդրելով հետևել միայն ՊԵԿ պաշտոնական լրահոսին, քանի որ վերջինիս հարթակներում հաճախ տրվող հարցերին պատասխանում են Կոմիտեի մասնագետները, հետևաբար այդ տեղեկատվությունը պաշտոնական է, ճշգրիտ և հավաստի։

Հարցուպատասխան ՄԱՍ 3-ում ՊԵԿ-ը պարզաբանել է, թե որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը, և որ դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։

Հարց 1․ 300 հազար դրամի շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում

- 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։

Հարց 2․ 300 հազար դրամի շեմը վերաբերում է մե՞կ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին։

- 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

Հարց 3․ Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը։

- Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 դրամ և ավելի գումարը, այսինք, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում։

Հարց 4․ Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր։

- Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։

Հարց 5․ Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը։

- Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

Հարց 6․ Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին։

- Այո, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն՝ եթե հայտարարատու եք, և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

Հարց 7 Արդյո՞ք պետք է ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը։

- Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն՝ եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։

Հարց 8․ Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը։

- Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։

Հարց 9․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը։

- 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։

Հարց 10․ 300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում։

- Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։

Հարց 11․ Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր։

- Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Հարց 12․ Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ։

- 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում,այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։

Հարց 13․ Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ։

- Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի՝ եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։

Հարց 14․ Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում։

- 300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։ Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:






Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր. ԴանիելյանՀերթում հաջորդն ինքն է. ինչ է գրում իսրայելական «The Jerusalem Post» պարբերականըՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասինԺամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացումԸնդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿՇոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին«Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբըԱֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումըԻնչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինԻնչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել ԱդրբեջանինՍաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումըՓաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել ենԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ ԹրամփԱբխազիայի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում Ռուսաստանից դիտորդներ է ակնկալվումԱրևմուտքը վրեժ է լուծում Պուտինից․ ՕրբանԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվումՋուր չի լինիԶելենսկին նշել է առանց որ երկրի Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևելՕրվա խորհուրդ. փետրվարի 15Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբԼույս չի լինելու․ հասցեներԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ ԲաքվիցՃակատագրի քարտեզ. Բացահայտեք ձեր ապագայի գաղտնիքըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կալիֆոռնիան եթե չի այրվում, ուրեմն հեղեղվում է (Տեսանյութ)Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էԿենդանակերպի 3 նշան, որոնց պետք է զգույշ լինել 2025 թվականի մարտինՄարդ, ով մեծ հեղինակություն է վայելում թե՛ այցելուների, թե՛ կոլեգաների շրջանումԻրանակում ինչու է Զելենսկին մերժել Թրամփին. Ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանիցՄյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթը (ամբողջական տեսանյութը)Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում սկսել է ակտիվ հարձակումներ գործել ուկրաինական ուժերի վրա (Տեսանյութ)Վենսը հերքել է իրեն վերագրվող միտքը, թե դեռ կան ամերիկյան զորքերն Ուկրաինա բերելու տարբերակ«Հրապարակ». Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել«Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելուՄյունխենում Զելենսկին կասկածում են «դոզայի տակ» լրագրողների հետ հանդիպելու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Կրեմլում ամենեւին էլ «հայած յուղի տեղ» չեն ընդունում Թրամփին. Ռուսական աղբյուրՊուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում Թրամփի թիմի հետ բանակցությունների համար. BloombergԻվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ այլասերվածությո՞ւն է, թե՞ արվեստ. ռեժիսորը սահմաններ չի դնումԳործ ունենք բռնապետական, ավտորիտար եվ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ. Ստեփանյան Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններՔաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարենՊուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top