Կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ, հարվածներ հասցրել նրան Վարչապետը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին Ո՞ր տարիքից է առաջանում ծերության հոտը Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Կառուցողական, աշխատանքային և բարեկամական․ Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին Մթերքներ, որոնք միանշանակ չի կարելի օգտագործել սրտի կաթվածից հետո Սննդաբանը նշել է 7 համեմունք, որոնք պետք է օգտագործել ամեն օր Առեղծվային մահ. կեսգիշերին անշնչացած մարմին են հայտնաբերել հյուրասենյակում` կողքին ատրճանակ Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր

Ծայրից ծայր սխալների 7-ամյա չկառավարումը

Վերլուծություն

Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին նիստը մեկնարկեց Հայաստանի բզկտված ու խեղաթյուրված տարածքի մակետը նիստերի դահլիճի ճակատին ճպցրած՝ ՀՀ օրհներգի փոփոխված ու չարագուշակ հնչյունների ներքո: Դե Նիկոլի իշխանությունը օրենքից դուրս է, առանց փոփոխությունն Ազգային ժողովում ընդունելու, հերթական անգամ անվրդով խախտեցին գործող օրենսդրությունը։

Ի՞նչ սպասել այս օրերի խորհրդարանական նիստերից, առանձնապես ոչինչ: Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի գեշ քֆուրները սոցցանցում ու փորձում հասկանալ, թե նման բարեվարքության տեր մարդն ինչպե՞ս է ընտրվելու դեպքում՝ զբաղվելու դատավորների բարեվարքությունը քննելով: Իսկ մնացյալը նույն հին պլաստինկի երգերն են՝ փոխադարձ մեղադրանքներ, իրար կծմծոցի: Ընդհուպ բանը հասավ նրան, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե դրակուլան շատ խարիզմատիկ կերպար է ընդդիմության համեմատ:

Իսկ թե ինչպիսին է իշխանության կերպարը, էլ ավելի ուշագրավ է: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե սխալվել է, երբ Աղդամը համարել է իր հայրենիքը: «Բոլորս էլ սխալվում ենք, էլի հարցեր ունե՞ք», - ասում է նա: Իհարկե, հարցեր կան ու շատ: Նիկոլ Փաշինյա՞նն էլ էր սխալվում, երբ ասում էր, թե՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ այդ «սխա՞լը» մեզ բերեց Արցախի կորուստ ու 5 հազար զոհ: Այս հարցին էլ Ալեն Սիմոնյանը հարցով է պատասխանում. «Ո՞վ ասաց, որ 5 հազար զոհ է, 4000-ից պակաս է: Իսկ ինչո՞ւ, երբ թիվ եք ավելացնում, չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 25 հազար մարդ շրջափակումից խուսափեց, որ 25 հազար մարդ վերադարձավ իր ընտանիք: Եթե այդպիսի մարդիկ կան, որ սիրում են թիվ ավելացնել, թող 25 հազարի փոխարեն ասեն 55 հազար»:

Ակամայից թիվ ավելացնողներից հիշեցինք երկու տարի առաջվա Ալեն Սիմոնյանին, որը սխալվել էր եւ նշել, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհվել է 240 մարդ, հետո էլ պաշտոնապես հերքեց, թե՝ շփոթմունք է եղել: Ու այսպես ՔՊ-ում սխալվել են բոլորով, բոլոր ժամանակներում եւ ամենակարեւորը՝ 2018-ին, երբ փողոցային տեռորով իրականացրին իշխանափոխություն, ինչի արդյունքն այսօր վարի տված երկիրն է, գլխին ու չոքերին տվող ընտրազանգվածը: Ու այստեղ հարց է ծագում՝ իսկ երբեւէ դուք ճիշտ եղե՞լ եք:

Ի վերջո, երբ պաշտոնյան ընդունում է, որ սխալվել է, այն որեւէ հետեւանք չպե՞տք է ունենա: Օրինակ, մեր երկրում երբեւէ լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա իր սխալի համար ինքնակամ հրաժարական տա, կամ՝ ասենք, չկիսի իշխանության վարած քաղաքականությունն ու հրաժարական տա: Ո՛չ, բոլորը սոսնձված են իրենց աթոռներին ու իրենց եւ իրենց թիմի սխալների մեջ ճպճպում են: Ու սա միայն իշխանությանը չի վերաբերում, նույնն էլ ընդդիմադիր դաշտում է: Ընդդիմադիր պատգամավորը կարող է չկիսել այն ուժի քաղաքականությունը, որով հայտնվել է խորհրդարանում, բայց մանդատից պոկ չգալ: Պարգեւավճարները, արտասահմանյան գործուղումների վոյաժներն ու անձեռնմխելիությունը քաղցր բան է, ոմանց համար՝ Հայրենիքից առավել…

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՐ ԿԱՄ ԳՈՆԵ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նաեւ նկատվում է հայաստանյան իշխանության նախկին սխալները կոծկելու միտում: Երբ Թրամփն արդեն խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, էլ ոչինչ չի մնում անել նույն Ալեն Սիմոնյանին, քան հայտարարելն է. «ԵԱՏՄ-ն Հայաստանին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, եւ մենք որեւիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու, ուզում ենք շարունակել»: Ինչ խոսք, եթե Ալենը ճար ունենար կչեղարկեր նաեւ նախկինում արված իր բոլոր հակառուսական հայտարարությունները: Չէ որ իրենց պահող ու փայփայող լիբերալներն այլեւս մերժված են, հիմա Միացյալ Նահանգներում իշխանություն են վերադարձել պահպանողականները, այն էլ՝ հանրապետական:

Ահա, թե ինչու նաեւ Թրամփի երդմնակալությունից հետո՝ Մոսկվա շտապեց նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Գուցե նաեւ հաջողվի՞ բարեխոսել, որ Մոսկվայում մի հանդիպում էլ ունենա Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ: Ակնհայտ է, որ իշխող թիմում ոչ բոլորին է հաջողվելու ինքնամաքրվել իրենց անցյալից եւ հիմա էլ տեղավորվել Թրամփի վարած քաղաքական հոսանքին ներդաշնակ: Ուստի՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կազատվի նրանցից՝ մի շարք հրաժարականներով, կամ՝ վերջիններս կհասնեն նրա հրաժարականին: Բայց այն, որ իրավիճակը կրիտիկական է, այլեւս անթաքույց է: Դրսից տերերի փնտրտուքը մեկնարկած է: Ուլտրալիբերալիզմի մայրամուտն անկասելի է նաեւ Հայաստանում:

Իսկ ճիշտ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր պարապ ժամանակն անցկացնում է հայտարարագիր լրացնելով եւ իբրեւ թե քաղաքացիների համար օրինակ ծառայելով: Նա մասնավորապես՝ հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիների համատարած հայտարարագրումն իրականացվում է կոռուպցիայի կանխարգելման նպատակով։

«Սա ՀՀ վարչապետի հերթական, բայց, ցավոք, ոչ վերջին սուտն է, քանի որ կոռուպցիայի ընկալման համաթվով աշխարհում առաջատար երկրներում նույնիսկ համատարած հայտարարագրում գոյություն չունի։ Հայաստանում դա արվում է մի պարզ նպատակով. պետական կերակրատաշտակի, ընտանեկան վոյաժների համար միջոցներն են սուղ դարձել», - պնդում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

ՈՎ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ

Ոչ պակաս հատկանշական է իրավիճակը արտախորհրդարանական ուժերի շրջանում: Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը, Հայաստանում կան շուրջ 100-ի հասնող կուսակցություններ, որոնց մասին սովորական պայմաններում երբեք չեք լսի։ Ընտրությունների նախօրեին նրանց 10%-ը սկսում է կենդանության նշաններ ցույց տալ։ Ընդ որում, այդ կենդանության նշանները բացառապես պատառ փախցնելու համար են՝ 0-ական գաղափարական միտք, խոսք, պայքար։

«Սրանց առաջնորդներին անգամ «Ցռան Վերգո» չես անվանի։ Իրենք առանձին զրույցներում ամեն ինչ գիտեն, միշտ ճիշտ են, «ժողովուրդը» հենց իրենց հետեւից է գնալու, իսկ հետո` իրենք ուղղակի անհետանում են։ Երկրի համար ամենաբախտորոշ պահերին իրենք անհասանելի են, եւ միայն հենց իշխանության կամ դրամի համ են տեսնում, միանգամից հայտնվում են։ Սրանք վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, իսկ վայրէջքի ժամանակ առաջինը մեջքից հարվածող։ Ու ամենակարեւորը` այս 100-ի հասնող կուսակցությունները իրենց առաջնորդների հետ միասին երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ունեն առավելագույնը 1 տոկոսի ազդեցություն», - նշում է նա։

Եվ, իսկապես, ո՞վ է հիշում, թե խորհրդարանական ընտրություններին քանի կուսակցություն էր մասնակցում, հիմա որն ինչո՞վ է զբաղված, նույնը կարելի է ասել Երեւանի ավագանու կամ այլ ՏԻՄ ընտրությունների դեպքում:

Եվ հիմա ականատես ենք լինում ամենաաբսուրդային քաղաքական միավորների ակտիվացմանը: Օրինակ, թունդ արեւմտամետ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը որոշել է խորհուրդ կազմել իբրեւ պրոռուսական Արշակ Կարապետյանի հետ, ով Նիկոլի մոտ պաշտպանության նախարար է աշխատել: Ընդ որում՝ հարցին, թե արդյոք իրար հետ քննարկե՞լ եք, Արշակ Կարապետյանը գիտի՞, որ Դուք կողմ եք Հայաստանի ստորագրության չեղարկմանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, Բազեյանն ասում է, որ չեն քննարկել ու սկսում է էլի ռուսներին քլնգել: Առհասարակ, կատարյալ զավեշտ է դարձել Արշակ Կարապետյանի կողմից խորհուրդ ստեղծելու պատմությունը: Նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն ասաց, որ ինքը որեւէ կապ չունի այդ խորհրդի հետ, մինչդեռ իր անունն էլ էին շրջանառում: Իսկ հիմա, կարծես, ֆլեշմոբ է դարձել. մեկ` տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է հերքում եւ շեշտում, որ այդ խորհրդի հետ որեւէ կապ չունի, մեկ՝ աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Արշակ Կարապետյանի խորհուրդը դեռ բարուրում` կարծես թե մեռավ՝ վերածվելով Բազեյան-Կարապետյան դուետի:

Ասացինք դուետ, հիշեցինք մի քանի այլ քաղաքական ուժերի եւս, օրինակ` Նիկոլ Փաշինյանին թունդ ընդդիմադիր դարձած ՀԱԿ-ը Լեւոն Զուրաբյանի բերանով չի բացառում առաջիկա ընտրություններին Նիկոլի սրտի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միավորումը: Բայց, իհարկե, ամենասյուռը Գյումրիի նախկին քաղաքապետ, աստվածավախ Վարդան Ղուկասյանի եւ Կոմկուսի միավորումն է: Ահա հենց այսպես էլ ապրում ենք՝ կործանման եզրին կանգնած մեր երկրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ, հարվածներ հասցրել նրանՎարչապետը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներինՈ՞ր տարիքից է առաջանում ծերության հոտըՍպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿառուցողական, աշխատանքային և բարեկամական․ Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասինՄթերքներ, որոնք միանշանակ չի կարելի օգտագործել սրտի կաթվածից հետոՍննդաբանը նշել է 7 համեմունք, որոնք պետք է օգտագործել ամեն օրԱռեղծվային մահ. կեսգիշերին անշնչացած մարմին են հայտնաբերել հյուրասենյակում` կողքին ատրճանակՄահացել է իրավապաշտպան Ավետիք ԻշխանյանըՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօրՀերթական սխալ տեղեկությունը՝ ապօրինի ձեռքբերված և ՀՀ-ին փոխանցված Range Rover մեքենայի մասին. 10,2 մլն դրամի փոխարեն աճուրդի է դրվել 5,5-ով. ԱռաքելյանԱմենեւին էլ չենք քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը. Շիրակ ԹորոսյանՀայտնաբերվել է լյարդի համար ամենավտանգավոր մթերքը. դա ալկոհոլը չէԻլոնի տրանսգենդեր աղջիկը՝ Վիվիան Ուիլսոնը, դարձել է հոր մոլի քննադատըԱբխազիայի ԿԸՀ ղեկավարը ներկայացրել է նախագահական ընտրությունների արդյունքները «Արարատը» պայմանագիր է կնքել գվինեացի ֆուտբոլիստների հետԱռավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». ԱբրահամյանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Աբխազիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլՄիակ տեղը, որին Գերմանիան արժանի է այս բանակցություններում, դատապարտյալների նստարանն է. Սպիտակ տունԲրազիլիացի ամուսնական զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդԹրամփի թիմը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ռուս բանակցողների հետ. PoliticoՌուսական բանակը հուժկու գրոհ է ձեռնարկել՝ Կուրախովո կաթսան վերջնականապես փակելու համար (Քարտեզ)Մակրոնը եվրոպացի առաջնորդներին շտապ հրավիրել է Փարիզի` արտակարգ գագաթնաժողովին՝ նվիրված Թրամփի կուրսինՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցներում ձեռք է բերվել շահերի հավասարակշռությամբ պայմանավորվածություն. Ռուսական աղբյուրՏեղեկություններ կան ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հնարավոր «մեծ գործարքի» մասին. The New York TimesԵրբ տեղի կունենա Պուտինի և Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայում. BloombergԶելենսկին ընտրել է պատերազմը և Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների խաթարումը. Ուկրաինական աղբյուրԻնչից են խոսել Լավրովն ու Ռուբինոն. ՌԴ ԱԳՆՈւզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության․ Սրբազանը վստահ է՝ Գյումրիում ոչ ոք բացարձակ մեծամասնություն չի կազմի«Առյուծասիրտը» հերոս Սասունի մոր ճիչն է (Տեսանյութ)Ով կընտրվի Գյումրու արտահերթ ընտրություններում․ Հայտնի աստղահոգեբանը տալիս է բանալի բառերըՍա կարեւոր խաղ է մեզ համար. Ինձագին` «Յուվենտուսի» դեմ խաղի մասինՓաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը. Հենրիխ Դանիելյան44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են Հովհաննիսյան եղբայրների մարմինները«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս12)Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցներիԻսրայելյան լրատվամիջոցը պնդում է, որ Թել Ավիվը պետք է օգնի Բաքվին Զանգեզուրի միջանցքի շուրջ Երեւանի հետ պայքարում. Ռուսական աղբյուրՀովվատանը տեղի է ունեցել պայթյուն. Տեր Գեւորգը մարմնական այրվածքներ է ստացել Ինչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինՆիգոլը հայերից հախից պիտի գա. Ախուրյանցի Անոյի նոր վոյաժներըԴասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում էԵրևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր. ԴանիելյանՀերթում հաջորդն ինքն է. ինչ է գրում իսրայելական «The Jerusalem Post» պարբերականըՖՈՏՈ. «Մամ ջան, uիրուն աղջիկներին ասում են «uեքսի», քեզ էլ աuել են «uեքս-uիմվոլ». Լիլիթ Կարապետյանի nրդու արձագանքը մայրիկի մասինԺամանակն է ձեզ բոլորիդ այս մասին տեղեկացնելու. Տաթեւ Արցախը փակագծեր է բացումԸնդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿՇոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Թուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովՌուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top