Թրամփն իր հատուկ բանագնաց կարգադրել է` Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրում. The Wall Street Journal
Միջազգային
Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի առջեւ խնդիր է դրել՝ վերջ տալ ուկրաինական հակամարտությունը 100 օրում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ նախագահը մտադիր է անձամբ վերահսկել բանակցային գործընթացի առաջընթացը։
Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփի պատկերացումը նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա ասաց, որ կավարտի հակամարտությունը նախքան պաշտոնը ստանձնելը։
Թերթի զրուցակիցները` Քելլոգի նախկին գործընկերներից պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելլոգին, իբր, «թույլ չեն տա իրական բանակցություններ վարել» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
