Թրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանը
Միջազգային
Թրամփը պատերազմ է հայտարարել ԼԳԲՏ գաղափարախոսությանը, որը վաղուց արգելված է Ռուսաստանում:
ԱՄՆ նոր նախագահն արգելել էԼԳԲՏ և BLM (աֆրոամերիկացիների ծայրահեղական շարժումն ընդդեմ սպիտակամորթների) դրոշների կախումը կառավարական շենքերի, դեսպանատների և ռազմակայանների վրա ամբողջ աշխարհում։
Պետդեպարտամենտի հրամանում ասվում է, որ այժմ թույլատրվում է միայն ԱՄՆ դրոշը և որոշ ռազմական խորհրդանիշներ ցուցադրել կառավարական շենքերում, հայտնում է Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով փաստաթղթի պատճենը։
Բայդենի օրոք հաճախ պրակտիկա էր դրանց վրա ավելացնել այլ դրոշներ, օրինակ՝ ԼԳԲՏ և BLM:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր հրապարակել, ըստ որի ԱՄՆ-ում ճանաչվում է միայն երկու սեռ՝ արական և իգական։