Կառավարության որոշմամբ՝ «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքից
Մշակութային
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Սահակյանց ստուդիա»-յին զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց ՝2014 թ․-ին կնքված պայմանագրով եւ դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին եւ ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաներին հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու եւ նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակին։
«Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարեւոր գործ չէ․․․Ինչեւէ․․․ Ցանկանում ենք հայտնել ձեզ, որ կապված իրավիճակի հետ դասընթացների նոր ուսումնական տարվա ընդունելությունը կտեղափոխվի անհայտ ժամանակահատվածով․․․ Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ․․․», - ասված է ստուդիայի պաշտոնական էջում: