Քանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. Nielsen
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հեռարձակումը դիտել է 24,6 միլիոն հեռուստադիտող, հաղորդում է Nielsen վերլուծական ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի քան 24 միլիոն մարդ Երևանի ժամանակով՝ ժամը 19:30-ից մինչև 04:00-ը հետևել է արարողությանը: Այն ուղիղ եթերով հեռարձակվել է 15 հեռուստաալիքով։
Վերլուծաբաններն արձանագրել են հեռուստադիտողների քանակի պիկը հեռարձակման սկզբում. Երևանի ժամանակով՝ 21:15-ին երդմնակալությանը հետևել է 34,4 միլիոն հեռուստադիտող: Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել 35-54 տարեկան ամերիկացիների շրջանում:
2017 թվականին մոտ 31 միլիոն մարդ հետևել է Թրամփի՝ նախագահի պաշտոնում երդմնակալությանը։
2021 թվականին դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը դիտել է 33,8 միլիոն հեռուստադիտող։