ԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ Զելենսկի Երկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ) Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ Զաքարյան ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Գիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասել Երևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին Մի քանի ժամ ջուր չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն

ՆԻԿՈԼԸ ՀԱՍԿԱՑԱ՞Վ, ՈՐ ԱՐԴԵՆ ՄՈՒՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉԷ, ԱՅԼ՝ ՄՈՒՐՃԻ ՏԱԿ

Վերլուծություն

Այն, որ Փա­շին­յա­նը զան­գա­հա­րեց Պու­տի­նին, ի­հար­կե, սպա­սե­լի էր: Ա­սենք, պա­տա­հա­կան չէր նաեւ օ­րը՝ հուն­վա­րի 17-ին: Հի­շեց­նենք, որ այդ օ­րը ՌԴ նա­խա­գահն ըն­դու­նել էր ի­րան­ցի իր գոր­ծըն­կե­րո­ջը, եւ ստո­րագր­վեց ռուս-ի­րա­նա­կան «Ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան» միան­գա­մայն ծան­րակ­շիռ փաս­տա­թուղ­թը:

ԹՐԱՄՓԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

­Թե ին­չու Նի­կո­լը հենց այդ օ­րը զան­գա­հա­րեց Պու­տի­նին, ի­հար­կե, դժվար չէ հաս­կա­նալ: Նախ, իշ­խա­նութ­յան էր գա­լիս Թ­րամ­փը, ով ա­ռանձ­նա­կի հե­տաքրք­րութ­յուն այդ­պես էլ չցու­ցա­բե­րեց ո´չ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի եւ ո´չ­ էլ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ: Նի­կո­լը, ճիշտ է, այս ըն­թաց­քում հա­ջո­ղաց­րեց Մակ­րո­նի օգ­նութ­յամբ մի փոք­րիկ հան­դի­պում ու­նե­նալ Թ­րամ­փի հետ, լու­սան­կար­վել: Ու վերջ, բո­լոր ջան­քե­րը՝ հրա­վիր­վել Թ­րամ­փի երդմ­նա­կա­լութ­յա­նը, ձա­խող­վե­ցին: Ընդ ո­րում, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ նման տար­բեր փոր­ձե­րը, հատ­կա­պես՝ ԱՄՆ-ում Նի­կո­լի դես­պա­նի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­ված­նե­րը, հան­դի­պել են Թ­րամ­փի թի­մի ե­թե ոչ կո­պիտ, ա­պա գո­նե կոշտ մերժ­մա­նը: Այն ակ­տի­վութ­յու­նը, ո­րը դեռ ընտ­րա­կան փու­լում Նի­կո­լի դես­պա­նը դրսե­ւո­րում էր ի օ­գուտ դե­մոկ­րատ­նե­րի, ինչ­պես այն ժա­մա­նակ ենք քա­նիցս հայտ­նել, թրամ­փա­կան­նե­րի աչ­քից չի վրի­պել, եւ հի­մա պար­զա­պես դես­պա­նին էլ, Նի­կո­լին էլ ըն­կա­լում են` որ­պես լի­բե­րաս­տա­կան ուղ­ղութ­յամբ գոր­ծող կեր­պար­ներ: Եվ ներ­կա փու­լում, երբ Թրամ­փի, այս­պես ա­սենք, պահ­պա­նո­ղա­կան թի­մի կող­մից կտրուկ ա­վե­լա­ցել է լի­բե­րալ­նե­րի ուղ­ղութ­յամբ «դո­զան», այդ թվում՝ եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ հար­ված­նե­րի տես­քով, Նի­կոլն էլ ըն­կալ­վում է, որպես այդ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան՝ թշնա­մա­կան ուղղ­վա­ծութ­յան գոր­ծիչ: Ճիշտ է, ոչ շատ ա­ռանց­քա­յին, բայց հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ, այդ նշա­նա­կութ­յու­նը անն­շան էլ չես հա­մա­րի:

Մ­յուս կող­մից, նման է, որ Նի­կո­լը փոր­ձեց հենց Հա­յաս­տա­նի այդ դիր­քի հաշ­վին նաեւ Թ­րամ­փի մոտ «պետ­քա­կան կադ­րի» դիրք վերց­նել: Տե­ղե­կաց­ված ան­ձինք վստա­հեց­նում են, որ հենց դրան էր միտ­ված նաեւ Բ­լին­քե­նի հետ վեր­ջերս Ա­րո­յի ստո­րագր­ած փաս­տա­թուղ­թը. փոր­ձում են հրամց­նել, թե, ճիշտ է, դա ստո­րագ­րել է հե­ռա­ցող պետ­քար­տու­ղա­րը, բայց դրա է­ֆեկ­տի­վութ­յու­նից կօգտ­վի նրան փո­խա­րի­նող թրամ­փա­կան պետ­քար­տու­ղա­րը: Այ­սինքն, թե իբր հա­վա­տա­րիմ են ԱՄՆ-ին առ­հա­սա­րակ, այլ ոչ թե կոնկ­րետ պա­հի գոր­ծող իշ­խա­նութ­յա­նը: Բայց արդ­յոք այդ պայ­մա­նա­գի­րը Թ­րամ­փի թի­մում հա­մա­րո՞ւմ են է­ֆեկ­տիվ կամ շատ կա­րե­ւո­ր. այն, որ Նի­կո­լին այդ­պես էլ Թ­րամ­փի երդմ­նա­կա­լութ­յա­նը մոտ չթո­ղե­ցին, հու­շում է, որ ա­մեն դեպ­քում, որն էլ լի­նի Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Թ­րամ­փի վերջ­նա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը, գո­նե այս պա­հին Նի­կո­լին դրա մեջ չեն տես­նում: Եվ նման միան­շա­նակ ազ­դա­կը Նի­կո­լի հա­մար՝ Մոսկ­վա զան­գա­հա­րե­լու դրդա­պատ­ճառ­նե­րից մե­կը դար­ձավ:

ԵՄ-ԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

­Հա­ջորդ դրդա­պատ­ճա­ռը, ի­հար­կե, ռուս-ի­րա­նա­կան պայ­մա­նա­գիրն էր: Այս­տեղ, ի­հար­կե, նախ այս հե­տաքր­քիր դե­տա­լը պետք է ֆիք­սել: Թեեւ հայ­կա­կան կող­մը պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յու­նում շրջան­ցել էր ինչ­պես այն, որ զան­գը Նի­կո­լի նա­խա­ձեռ­նութ­յամբ էր, այն­պես էլ դրա հիմ­նա­կան թե­ման, սա­կայն ռուս­նե­րը բա­ցե­ցին բո­լոր փա­կագ­ծե­րը: Այ­սինքն, հենց Նի­կո­լի խնդրան­քով է զրույ­ցը կա­յա­ցել, ինչ­պես նաեւ, որ նա, ըստ էութ­յան, բա­ցատ­րութ­յուն­ներ է տվել ԵՄ-ի ան­դա­մակ­ցութ­յան իր հայտ­նի քայ­լե­րի հետ կապ­ված: «Նի­կոլ Փա­շին­յա­նը պար­զա­բա­նել է Եվ­րո­պա­կան միութ­յան հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում Եր­եւա­նի վեր­ջին քայ­լե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը։ ՌԴ ղե­կա­վա­րը տվել է հա­մա­պա­տաս­խան մեկ­նա­բա­նութ­յուն­ներ եւ գ­նա­հա­տա­կան­ներ»,- աս­ված է Կ­րեմ­լի հայ­տա­րա­րութ­յան մեջ։

Ի­հար­կե, կա­րե­լի էր մտա­ծել, թե սա սո­վո­րա­կան` «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» հին կուրսն է: Չ­նա­յած, այս հար­ցում, պայ­մա­նա­վոր­ված Թ­րամ­փով, մեկ էա­կան փո­փո­խութ­յուն է տե­ղի ու­նե­ցել. երկ­րորդ՝ եվ­րո­պա­կան «ա­թոռն» այս պա­հին ծայ­րա­հեղ խա­խուտ է դար­ձել, եւ դա չի կա­րող չտես­նել ան­գամ Նի­կո­լը: Մի­գու­ցե ո­րո­շա­կի հույ­սեր կա­յին, որ լի­բե­րալ­նե­րին կհա­ջող­վեր մին­չեւ Թ­րամ­փի երդմ­նա­կա­լութ­յունն ինչ-որ ֆորսմա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ ստեղ­ծել՝ ձա­խո­ղե­լով իշ­խա­նութ­յան փո­խան­ցու­մը: Տար­բե­րակ­նե­րից մեկն էլ կա­րող էր այն լի­նել, որ Ա­լիեւն այս­ ըն­թաց­քում կան­ցնի հար­ձակ­ման, Ի­րա­նը կներ­քաշ­վի պա­տե­րազ­մի մեջ եւ այլն, եւ այդ ուղ­ղութ­յամբ ակն­հայ­տո­րեն բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յունն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում էր: Բայց ա­հա, հուն­վա­րի 17-ին ար­դեն միան­շա­նակ էր, որ ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը չի ձա­խող­վե­լու: Իսկ այդ հա­մա­ձայ­նա­գի­րը, ո­րին դեռ կհաս­նենք, կա­րող է մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ լրջա­գույն փո­փո­խութ­յուն­ներ ա­ռաջ բե­րել: Արդ­յուն­քում, կրկնենք, պա­տա­հա­կան չէր, որ հենց այդ օրն էլ Ն­ի­կո­լը զան­գա­հա­րեց Պու­տի­նին, եւ, ըստ ռու­սա­կան աղբ­յուր­նե­րի, նա Ա­րո­յին է ու­ղար­կե­լու Մոսկ­վա:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՌԴ-ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Այս­պի­սով, ի՞նչ է ցույց տա­լիս ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը: Նախ, կա­րե­լի է նկա­տել նաեւ ուղ­ղա­կիո­րեն մեզ վե­րա­բե­րող դրա ա­ռանց­քա­յին դրույթ­նե­րից մե­կը: Այն է՝ «Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը մտա­դիր են կան­խել եր­րորդ պե­տութ­յուն­նե­րի ա­պա­կա­յու­նաց­նող ներ­կա­յութ­յու­նը Կաս­պից ծո­վի տա­րա­ծաշր­ջա­նում, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում, Անդր­կով­կա­սում եւ Մեր­ձա­վոր Ար­եւել­քում»: Թե ինչ մի­ջոց­նե­րում են «կան­խե­լու», այդ մա­սին ու­ղիղ տեքս­տով բան չի աս­վում: Բայց դա­տե­լով այդ փաս­տաթղ­թի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յու­նից, այդ թվում՝ դրա­նում նե­րառ­ված բա­վա­կա­նին ծան­րակ­շիռ ռազ­մա­կան բա­ղադրիչ­նե­րից, հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գա­ղա­փա­րի՝ «ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ամ­րապնդ­ման եւ­ ընդ­հա­նուր սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար», կա­րե­լի է են­թադ­րել, որ կկի­րառ­վեն «բո­լոր մի­ջոց­նե­րը»: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է. կող­մերն այդ հա­մա­ձայ­նագ­րով ֆիք­սում են, որ մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը դի­տար­կում են, որ­պես մասշ­տա­բա­յին լո­գիս­տիկ գո­տի, այս հատ­վա­ծում ու­նեն շատ մեծ տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն­ներ, ու բնա­կան է, որ բո­լոր հիմ­նա­կան ու­ժե­րին ազ­դա­րա­րում են ի­րենց այդ հե­տաքրք­րութ­յուն­նե­րը « բո­լոր մի­ջոց­նե­րով» պաշտ­պա­նե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին: Եվ ի­հար­կե, այդ հան­գա­ման­քը չեն կա­րող հաշ­վի չառ­նել Ա­լիե­ւը, Նի­կո­լը, ա­սենք նաեւ Էր­դո­ղա­նը:

Ի­հար­կե, հայ­տա­րա­րե­լը մի բան է, բայց ա­սածն ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լը՝ այլ բան: Այ­սինքն, հիմ­նա­կան հարց է դառ­նում, թե թրամփ­յան ԱՄՆ-ն պատ­րա՞ստ է հաշ­վի նստել ռուս-ի­րա­նա­կան այդ շա­հի հետ: Ընդ ո­րում այն, որ նման փաս­տա­թուղթ ստո­րագր­վեց Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա­յի շե­մին, դեռ էն գլխից էր հու­շում, որ այդ միան­գա­մայն պարզ մե­սի­ջի հիմ­նա­կան հաս­ցեա­տե­րը հենց Թ­րամփն է:

Եվ ա­հա, ռու­սա­կան բա­վա­կա­նին տե­ղե­կաց­ված աղբ­յուրն ակ­նար­կում է, որ ռուս-ի­րա­նա­կան հա­մա­ձայ­նագ­րի ո­րո­շա­կի ա­ռանց­քա­յին դե­տալ­ներ, այ­նու­ա­մե­նայ­նիվ, վերջ­նամ­շակ­վել են, նաեւ հաշ­վի առ­նե­լով Թ­րամփ­ի թի­մից ե­կած ազ­դակ­նե­րի արդ­յուն­քում: Այ­սինքն, որ ո­րո­շա­կի նախ­նա­կան քննար­կում­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­ղել են: Այս­պես, ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նագ­րի նախ­նա­կան տար­բե­րա­կում, դա­տե­լով ի­րա­նա­կան եւ ռու­սա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րի հա­ղոր­դում­նե­րից, նա­խա­տես­ված էր կող­մե­րից մե­կի ավ­տո­մատ ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յուն՝ մյու­սի մոտ ա­ռա­ջա­ցող ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յան դեպ­քում: Հենց այդ հիմ­նա­կան դե­տալն էլ, նման է, որ պայ­մա­նագ­րի վերջ­նա­կան տար­բե­րա­կում մի փոքր մեղմ­վել է: Ըստ աղբ­յու­րի. «Նախ, Ռու­սաս­տանն այս փու­լում պատ­րաստ չէ ներգ­րավ­վել պո­տեն­ցիալ մեր­ձա­վո­րար­եւել­յան պա­տե­րազ­մի մեջ։ Նաեւ, կա ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը, եւ Ի­րա­նին մե­խա­նի­կո­րեն այդ պայ­մա­նագ­րով պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լը եւս այս պա­հին նպա­տա­կա­հար­մար չէ: Այն ի­մաս­տով, որ նաեւ Թ­րամ­փի թի­մից են ե­կել հստակ ազ­դակ­ներ, որ խո­շոր բա­նակ­ցութ­յուն­նե­րից ա­ռաջ ի­րո­ղութ­յուն­ներն այդ կտրուկ քայ­լե­րով փո­խե­լը հենց այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար կա­րող են ո­րո­շա­կի խոչըն­դոտ դառ­նալ: Այն է` ՀՌՕ Ի­րա­նի մե­խա­նի­կա­կան ներ­քա­շու­մը Թ­րամ­փին հա­կա­ռա­կորդ նե­րա­մե­րիկ­յան թի­մի հա­մար ընդ­դեմ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի քա­րո­զար­շա­վի հա­մար պա­րարտ հող կդառ­նա, ո­րին ա­նի­մաստ պետք չէ գնալ: Ի­րա­նի պա­րա­գա­յում էլ Թ­րամ­փից ե­կել է ա­ռա­ջարկ` բա­նակ­ցել նոր մի­ջու­կա­յին պայ­մա­նագ­րի ուղ­ղութ­յամբ, եւ այս հար­ցում էլ կա­րող է ռուս­նե­րի ռազ­մա­կան ներգ­րավ­վա­ծութ­յու­նը նո­րից քա­րոզ­չա­կան ի­մաս­տով խնդիր դառ­նալ: Այ­սինքն, ռազ­մա­կան պար­տա­դիր օգ­նութ­յան նոր­մը Թ­րամ­փի հա­մար դառ­նում է խոչըն­դոտ` նման ար­մա­տա­կան դրույթ Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին պար­տադ­րող ի­րո­ղութ­յուն­նե­րի շուրջ բա­նակ­ցա­յին լու­ծում­ներ գտնե­լու հա­մար: Իսկ ե­թե նման լու­ծում­ներ գտնվեն, պայ­մա­նագ­րա­յին նման նոր­մը պար­զա­պես կորց­նում է իր ար­դիա­կա­նութ­յու­նը»:

Ն­ման է, որ ե­րեք կող­մին էլ այս պա­հին ձեռն­տու է ի­րար ա­վե­լորդ չնյար­դայ­նաց­նել: Բայց նաեւ, ի­րա­վի­ճա­կը դեռ կա­րող է փոխ­վել: Ե­թե ​​Թ­րամ­փի թի­մը ո´չ Կ­րեմ­լին, ո´չ Ի­րա­նին չա­ռա­ջար­կի ըն­դու­նե­լի լու­ծում­ներ` ճգնա­ժա­մե­րի կար­գա­վոր­ման հա­մար, ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գոր­ծո­նը կրկին կա­րող է գե­րիշ­խող դառ­նալ ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում եւ այս ան­գամ` ա­ռան­ձին պայ­մա­նագ­րի տես­քով, ին­չի մա­սին, ի դեպ, ակ­նար­կեց նաեւ Փե­զեշ­կիա­նը:

Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա նշա­նա­կում է, որ Թ­րամփն էլ է ըն­դու­նե­լի հա­մա­րում, որ նախ՝ չի կա­րող մի­ջամ­տել ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րին եւ նաեւ այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մար առ­կա աշ­խար­հագ­րա­կան լո­գիս­տի­կա­նե­րին: Իսկ այդ դեպ­քում, ար­դեն միան­շա­նակ, ողջ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆո­նը չի կա­րող չհա­մա­պա­տաս­խա­նել ռուս-ի­րա­նա­կան այդ գոր­ծըն­թաց­նե­րի տրա­մա­բա­նութ­յա­նը:





ԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ ԶելենսկիԿյանքից զրկելու հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԵրկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ ԶաքարյանՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14) Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչՇատ բան Բայդենի պատճառով է․ ԹրամփՈվքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցԶելենսկին «չոլերն է ընկել», բայց հազիվ թե բան փոխվի, սա նրա համար վերջն էԵվրոպայում մտավախություն կա՝ Թրամփը կընդունի Պուտինի հետ գրեթե ցանկացած գործարք․ CNNՊՆ ՌՈ Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող գնդացիրներ, 20 հատ նռնակ և ավելի քան 650 փամփուշտԴուրգարյան եղբայրների «արկածները» Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու. Արտակ ԶաքարյանԱդրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովինԼրատվամիջոցներին հայտնի է դարձել Սաուդյան Արաբիա՝ Զելենսկու այցի ամսաթիվըՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել. NEWS.amԷր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև․ ՈւշակովՍինանյան Զարեհը լավ չի աշխատում.Armenian info
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top