Թրամփին նախագահության հենց առաջին օրը նրա դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել
Միջազգային
Թրամփին նախագահության հենց առաջին օրը նրա դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել: Bloomberg-ը գրում է երեք հայցի մասին։
Դրանցից մեկը ներկայացվել է Ազգային գանձապետարանի աշխատակիցների միության կողմից՝ Թրամփի հրամանագրի պատճառով, որը հեշտացնում է դաշնային պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելը:
ԱՄՆ նախագահի դեմ ևս մեկ հայց են ներկայացրել միգրանտներին աջակցող մի շարք կազմակերպություններ՝ անօրինական ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելը սահմանափակող գործադիր հրամանի պատճառով։
Երրորդ դատական հայցը ներկայացվել է ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ստեղծման վերաբերյալ, որը կհամախագահի միլիարդատեր Իլոն Մասքը։ Հայցվորները պնդում են, որ Մասկի նշանակումը կարող է ստեղծել շահերի բախում և թափանցիկության կանոնների խախտում: