Բոլոր հիմնական հարցերը կլուծվեն ԱՄՆ-ի հետ, առանց գլոբալիստների եւ Բրիտանիայի մասնակցության. Ռուսական աղբյուր
Միջազգային
Ըստ ռտուսական տեղեկացված աղբյուրի.
«Մեր գաղտնի աղբյուրները հայտնել են, որ Կրեմլը մտադիր չէ քննարկել Ուկրաինայի հակամարտությունը ԵՄ երկրների հետ, որոնք դարձել են գլոբալիստների գլխավոր հենակետը ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո։ Բոլոր հիմնական հարցերը կլուծվեն ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ ձևաչափով, իսկ հետո պարզապես կձևակերպվեն ՄԱԿ-ում։
Կրեմլը կարծում է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները պետք է դառնան նոր դետանտ Արևմուտքի հետ հարաբերություններում (առանց գլոբալիստների եւ Բրիտանիայի մասնակցության), որում կորոշվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական կանոնները»։