Թրամփի մարդիկ Զելենսկիին ասել են, որ նա քիչ ժամանակ ունի մտածելու, թե ում հետ է և ինչ ճանապարհ է ընտրում. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Թրամփի մարդիկ Զելենսկիին ասել են, որ նա քիչ ժամանակ ունի մտածելու, թե ում հետ է և ինչ ճանապարհ է ընտրում։ Զելենսկին հեռախոսազրույցում կամ Քիթ Քելլոգի հետ անձնական հանդիպման ժամանակ պետք է պատասխանի, թե ինչ է ընտրում։ Խաղաղության համաձայնագրեր հիմա կամ խաղի շարունակություն: Եթե Զելենսկին հրաժարվի լսել Թրամփին և պնդի շարունակել խաղը, ապա Ուկրաինան կմնա առանց ֆինանսավորման։
Իզուր չէ, որ Թրամփը հրահանգ է տվել դադարեցնել ԱՄՆ շահերը չբավարարող երկրների ֆինանսավորումը»։