Հասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, հրահանգներ տվել
Միջազգային
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օկուպացված Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որի թեման եղել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներ, գլխավոր վարչությունների, գերատեսչությունների ու ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև ցամաքային զորքերի շտաբները և կազմավորումների հրամանատարները։
«Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է ադրբեջանական բանակի համար ԱՀ նախագահի կողմից առաջադրված խնդիրների մասին։ Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական «պայմանական սահմանին» տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության գործունեությունը և զինվորական կարգապահության վիճակը»,- ասված է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։