Իրանը Թրամփից գործարք է ակնկալում Թեհրանի հետ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գործարք կնքել Թեհրանի հետ։ Այս մասին գրում է Iran պետական հրատարակությունը։
Իրանցի վերլուծաբաններն ակնկալում են, որ Թրամփը ճնշում կգործադրի Թեհրանի վրա, սակայն չեն բացառում նաև Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը կարող է փորձել համոզել Ռուսաստանին ու Չինաստանին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունը։ Արդյունքում, ըստ հրապարակման, Իրանը ստիպված կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։
«Իրանի կառավարությունը պետք է գործի այնպես, որ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական դաշինքը, որը դեռևս լուրջ տարաձայնություններ ունի Իրանի քաղաքականության շուրջ, Իրանի հետ բանակցային գործընթացը համարի կենսական անհրաժեշտություն, այլ ոչ թե զիջում»,–գրում է թերթը։
Իրանի կառավարությունը պնդում է բանակցությունների միջոցով լուծումը, սակայն Վաշինգտոնը մինչ այժմ անտեսել է այդ կոչերը: