Մինսկի խմբի լուծարման հարցով քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյան
Ներքաղաքական
Մինսկի խմբի լուծարման հարցով քննարկումներ են տեղի ունենում, բայց դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու, կարծում եմ ճիշտ չէ, որ ես այստեղից նարատիվներ առաջ տանեմ և Արարատ Միրզոյանին կաղապարների մեջ դնեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանությունը շարունակու՞մ է մնալ այն կարծքին, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի «Խաղաղության պայմանագրի» կնքումից հետո։
«Քննարկումները լինում են հետևյալ կերպ, ամեն կողմը հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացնում, և քննարկումների արդյունքում գտնվում է ոսկե միջինը»,–հավելեց Ալեն Սիմոնյանը։