Կոլումբիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել
Միջազգային
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ հանրապետության հյուսիսում զինված խմբավորումների միջև բախումների պատճառով։ Այս մասին նա գրել է իր X սոցիալակսան հարթակում։
«Արտակարգ դրություն է հայտարարված ներքին ցնցումների պատճառով և արտակարգ դրություն՝ տնտեսական ոլորտում, հուսով եմ, որ դատական համակարգը կաջակցի դրան»,- գրել է նախագահը։
Հունվարի 17-ին Պետրոն հայտարարել էր Ազգային ազատագրական բանակի ապստամբների հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին անդամների կողմից Կատաթումբո շրջանում նրանց բախումների պատճառով։ Բռնությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, իսկ ավելի քան 10 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։