Սպիտակ տունը հրապարակել է ներքին քաղաքականության մեջ Թրամփի առաջնահերթությունների ծրագիրը
ՄիջազգայինՍպիտակ տունը հրապարակել է ներքին քաղաքականության մեջ Թրամփի առաջնահերթությունների ծրագիրը։
Հիմնական կետերն են.
1. Կդադարեցվի Բայդենի` բռնելու և ազատ արձակելու քաղաքականությանը միգրանտների համար, կվերականգնվի «Մնացեք Մեքսիկայում», կառուցվի պատը, վերջ կտրվեն անօրինականների ապաստանին, կճնշվեն հանցագործների ապաստարանը:
2. Զինված ուժերը, այդ թվում՝ Ազգային գվարդիան, մասնակցելու են սահմանների անվտանգության ապահովմանը։
3. Թրամփը կսկսի կարտելներին, ներառյալ վտանգավոր Tre de Aragua-ն, որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու գործընթացը:
4. Արդարադատության նախարարությունը կձգտի մահապատիժ սահմանել, որպես պատիժ` մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների համար, ներառյալ իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունը, ինչպես նաև անօրինական ներգաղթյալների դեմ, ովքեր խեղում և սպանում են ամերիկացիներին:
5. Նախագահը «վերջ կտա Բայդենի կլիմայի փոփոխության քաղաքականությանը»՝ հեշտացնելով հանածո վառելիքի արդյունահանման թույլտվությունները և վերանայելով կանոնակարգերը, որոնք «անհարմար բեռ են դնում էներգիայի արտադրության և օգտագործման վրա»:
Էներգետիկայի ոլորտում կհայտարարվի արտակարգ դրություն և բոլոր անհրաժեշտ ռեսուրսները կուղղվեն կարևորագույն ենթակառուցվածքների կառուցմանը։
Թրամփը դուրս կգա Փարիզի «Կլիմայի համաձայնագրից»:
6. Թրամփը կհայտարարի «Առաջին հերթին Ամերիկան» առեւտրային քաղաքականությունը: Ամերիկան այլևս կախված չի լինի օտարերկրյա կազմակերպություններից` ամերիկյան հարկային քաղաքականության հարցում:
7. Նախագահը կսառեցնի պաշտոնյաների աշխատանքի ընդունումը, բացառությամբ կարեւորագույն ոլորտների։ Դա վերջ կտա նաև իշխանական կառույցներում ներառականություն քարոզող «անպետք ու գերվարձատրվող ակտիվիստների գրոհին»։
8. Թրամփը հրատապ քայլեր է ձեռնարկում «վերջացնելու կառավարությանը քաղաքական մրցակիցների դեմ զենք դարձնելու» մոտեցումը։
9. Նախագահ Թրամփը նաև դադարեցնում է դաշնային կառավարության հակասահմանադրական գրաքննությունը:
10. Նախագահը «կհաստատի տղամարդ և կին սկզբունքները` որպես կենսաբանական իրականություն» և կպաշտպանի կանանց արմատական գենդերային գաղափարախոսությունից։
11. Ամերիկյան տեսարժան վայրերին կտրվեն անուններ, որոնք արտացոլում են ԱՄՆ պատմությունը: