Ուկրաինայում պատերազմը վաղը կամ մյուս օրը չի ավարտվի. Մակրոն
Միջազգային
Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
«Եկեք ինքներս մեզ չխաբենք, Ուկրաինայում հակամարտությունը վաղը կամ մյուս օրը չի ավարտվի», - Մակրոնի խոսքերն է մեջբերում Le Monde թերթը։
Նա նաև պահանջում է, որ Եվրոպան լինի բանակցությունների սեղանի շուրջ. «Եվրոպայում խաղաղություն և անվտանգություն չի կարող լինել առանց եվրոպացիների և առանց եվրոպացիների՝ դրա շուրջ բանակցությունների»:
Մակրոնը կարծում է, որ Ուկրաինան պետք է բանակցություններ վարի «ուժեղ դիրքերից»:
«Խնդիրը, երբ դադարեն մարտերը, կլինի Ուկրաինային երաշխիքներ տալ իր տարածքում պատերազմի ցանկացած վերադարձի դեմ, ինչպես նաև երաշխիքներ մեր իսկ անվտանգության համար»,- ասել է նա։
Մակրոնը նաև կոչ է արել իր կառավարությանը` հեշտացնել կամավորների հավաքագրումը ֆրանսիական բանակ, որպեսզի «երբ ժամանակը գա, մենք կարողանանք հզորացնել բանակը մայրցամաքային Ֆրանսիայում կամ այլուր»:
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանսիան կողմ է պատերազմի ավարտից հետո իր խաղաղապահներին Ուկրաինայում սահմանազատման գծում տեղակայելուն։ Զելենսկին հայտարարել է, որ այդ կապակցությամբ խորհրդակցություններ է անցկացնում Մակրոնի հետ։
Միևնույն ժամանակ, ամբողջ Եվրոպան թերահավատորեն է վերաբերվում առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնությունը Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու հեռանկարներին։
Ի դեպ, Մակրոնը լավ հասկանում է, որ ուկրաինական պատերազմի ավարտը ոչ միայն Զելենսկու, այլ նաեւ իր վերջը կդառնա: Բայց նաեւ չի կարող բացահայտ Թրամփի դեմ գնալ: