Հերթը հասավ դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանին
Մշակութային
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան, թատերագիր ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
«Իրավունքը» փորձեց կապ հաստատել Վահրամ Սահակյանի հետ, սակայն վերջինս նախընտրեց դեռեւս չմեկնաբանել Քննչական կոմիտեից մամուլին տրամադրված վերոնշյալ տեղեկությունը:
Ի դեպ, մեր հավաստի աղբյուրների համաձայն, Վահրամ Սահակյանն անգամ դեռ ծանուցում չի ստացել սույն վարույթի վերաբերյալ: Նախաձեռնված վարույթը հատկանշանական է նաեւ նրանով, որ այս իշխանության օրոք «ատելության խոսք» բանաձեւով ժամանակին ձերբակալեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով հենց դատարանի դահլիճում մահացավ…
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ