Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նորություն ունի
ՄշակութայինԵրգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նորություն ունի՝ նոր տեսահոլովակի տեսքով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա մանրամասնեց. «Նոր երգիս տեսահոլովակը իմ կողմից շատ սպասված էր: «Սեր ասա» երգը գրել եմ 2024 թվականի ամռանը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ: Գործիքավորումը Էդգար Խաչատրյանինն է, ձայնագրել է ԴերՀովան: Տեսահոլովակը նկարահանել է լուսանկարիչ, տեսահոլովակի ռեժիսոր՝ Էմին Սարտագարը, ում հետ արդեն մեր երկրորդ համագործակցությունն է: «Սեր ասա»-ն ռոմանտիկ, լի ապրումներով երգ է, որն իմ կողմից սիրով է գրվել: Իմ լսարանը վաղուց է սպասել նոր երգի, քանի որ իմ հին երգերը արդեն անգիր էին արել»:
Երգչուհին նաեւ նշեց, որ շատ էր ցանկանում, որպեսզի այս տեսահոլովակը լինի հենց 2025 թվականին. «Հասցրի իմ ուզած ժամանակահատվածում այն արդեն թողարկել»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ