Այսուհետ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ․ Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
Այսուհետ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Դուք գիտեք, որ մենք ներդրել ենք համակարգ, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, բայց դա բավարար չէ, քանի որ գործում են տարբեր սխեմաներ, երբ բարձրաստիճան պաշտոնյան զոքանչի, քեռու կամ բաջանաղի անունով է գրանցում իր ունեցվածքը »,- նշել է նա։