Թրամփն օրվա ընթացքում միայն երկու սեռի ճանաչման մասին հրամանագիր կստորագրի
Միջազգային
Հանրապետական Դոնալդ Թրամփը, ով շուտով կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել՝ միայն երկու սեռի ճանաչման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի ապագա վարչակազմի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները կճանաչեն միայն արական և իգական սեռերի գոյությունը։
Հանրապետականը նախապես խոստացել էր «վերջ տալ տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում։