Ուկրաինան կարող է դառնալ Թրամփի Վիետնամը, նա պետք է արագ իր տեղը դնի Զելենսկին. Politico
Միջազգային
Ուկրաինան կարող է դառնալ Թրամփի Վիետնամը, նա պետք է արագ իր տեղը դնի Զելենսկին: Թրամփը պետք է արագ դադարեցնի պատերազմն Ուկրաինայում, հակառակ դեպքում ԱՄՆ-ին ավելի խորը ներքաշելու վտանգի տակ է դնելու, Politico-ին ասել է Թրամփի նախկին գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը։
«Եթե մենք զգույշ չլինենք, սա կվերածվի Թրամփի Վիետնամի: Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Ռիչարդ Նիքսոնի հետ։ Նա ի վերջո դարձավ պատերազմի տերը, և այն պատմության մեջ մտավ որպես իր, ոչ թե Լինդոն Ջոնսոնի պատերազմ: Մինչդեռ հենց Ջոնսոնի օրոք Միացյալ Նահանգները ներքաշվեց Վիետնամի պատերազմի մեջ», - ասաց Բենոնը:
Թրամփը պետք է անհապաղ բացատրի Զելենսկիին, որ «քաղաքում նոր շերիֆ կա», և պատերազմը պետք է ավարտվի։ Անհրաժեշտ է նաև կրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։
Բենոնը կարծում է, որ Թրամփը կարող է ընկնել «ծուղակի մեջ, որը պատրաստվել է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության դաշինքի, եվրոպացիների և նույնիսկ Բենոնի որոշ ընկերների կողմից, որոնց նա համարում է «ճանապարհից շեղվածներ», ներառյալ Ուկրաինայի բանագնաց Քիթ Քելլոգը:
Բենոնը քննադատում է Քելլոգի գաղափարը՝ Ռուսաստանին սպառնալու ռազմական օգնության ավելացմամբ Ուկրաինային, եթե Մոսկվան հրաժարվի նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Նրա կարծիքով՝ դա մեծացնում է ԱՄՆ-ին հակամարտությունում էլ ավելի ներքաշվելու վտանգը, որը հնարավոր չէ հաղթել։
Բենոնը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը չի համապատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին և պաշտպանում է, որ Թրամփը խոստանա արագ ավարտել այն՝ իր երդմնակալության ելույթում։
