Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿ Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է» Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին «Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբը Աֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումը Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Սաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումը Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել են ԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ Թրամփ

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին

Ներքաղաքական
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
 
Ձեր առաջնորդությամբ Ռուսաստանի տարեցտարի հզորացումը, ԱՄՆ և իր դաշնակիցների համաշխարհային գաղութատիրության դեմ Ռուսաստանի մղած ազգային-ազատագրական պայքարը, որի ռազմական փուլի մեկնարկը տրվեց Ուկրաինայում 2022թ․ փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական օպերացիայով, աշխարհի այլ ժողովուրդների համար ևս ազատագրվելու, իրենց ինքնիշխանությունը վերականգնելու մեծ հնարավորություններ է ստեղծում։
 
Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, այսօր, այլ ժողովուրդների հետ կողք կողքի, մասնակցում են Ուկրաինայի նացիստական ռեժիմի դեմ մղվող Ռուսաստանի պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ևս հայ ժողովրդի հարյուր-հազարավոր որդիներ մասնակցել են Բրեստի, Կերչի, Ղրիմի, Կիևի, Մոսկվայի, Լենինգրադի, Կովկասի և Ստալինգրադի համար մղվող մարտերին, ազատագրել Բալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը և Մոլդովան նացիստական օկուպացիայից։ Նրանք կռվել են Դնեպրում, Ստալինգրադում, Կուրսկի ճակատամարտում և Բելառուսում։
 
Համոզված ենք, որ անկախ պետություններից բաղկացած նախկին ԽՍՀՄ տարածքը անվտանգության, կայունության, ժողովուրդների ինքնության պաշտպանության առումով այսօր էլ շարունակում է մնալ մեկ ընդհանուր անվտանգային միջավայր, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և յուրաքանչյուրի կայունությունն ու անվտանգությունը բխում է մյուսների շահերից։
 
Այդ առումով ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքի որևէ մասում շղթայական ձևով բացասաբար ազդում է մյուսների վրա՝ սպառնալով նրանց անվտանգությանն ու կայունությանը։ Հենց այդ նույն տեսանկյունից ենք դիտարկում նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման շուրջ։
 
Տարիներ շարունակ Ռուսաստանը ջանքեր էր գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, իսկ 2020թ․ ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված այլ պայմանավորվածությունների միջոցով։
 
Ակնհայտ իրողություն է, որ հավաքական Արևմուտքի միջամտությամբ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների քողարկված, համակարգված մասնակցությամբ կատարվում են քայլեր, որպեսզի Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Արձանագրում ենք նաև, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը, այլև դարձել են տարածաշրջանը ապակայունացնելուն նպաստող ԱՄՆ-ի և իր դաշնակիցների գործիքներ։
 
Սույն թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ հայկական անկախ պետությունը ֆաշիստական պետություն է, և որ այն մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները։ Ալիևը նաև հավելեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու հովանավորները գիտեին ու կիսում էին այդ տեսակետները, և որ այդ ֆաշիզմը պետք է ոչնչացվի՝ Հայաստանը համարելով սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։
 
Տարօրինակ է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է որակավորում մի երկրի ղեկավարը, ում օրոք Ադրբեջանում չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քրեաիրավական գնահատական 1988-1990 թթ․ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած հայերի մասսայական ջարդերին և ազգային պատկանելության հողի վրա զանգվածային սպանություններին։
 
Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ 1918 թվականի Ադրբեջանի առաջին հանրապետություն իրավահաջորդը։ Հատկանշական է, որ վերջինիս հիմնադիր համարվող Մամեդ Էմին Ռասուլզադեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին ակտիվորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, հանդիսացել է Վերմախտի ադրբեջանական լեգիոնների կազմավորման գաղափարախոսներից մեկը, միաժամանակ գլխավորել է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը։ Ավելին, Մամեդ Ռասուլզադեն Ադրբեջանում մինչ օրս հերոսացվում է, իսկ նրա ծննդյան օրը պաշտոնապես նշվում է պետական մակարդակով։
Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանը կենաց-մահու կռիվ է մղում Ուկրաինան զավթած նացիստական ռեժիմի դեմ, Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի Հանրապետությունը ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի նացիստական վարչակազմի հետ։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, վերոնշյալ փաստերը հիշատակում ենք, որովհետև հետխորհրդային տարածքում էթնիկական ատելության և նացիստական գաղափարախոսության ցանկացած դրսևորում, հատկապես պետական մակարդակով, համարում ենք անընդունելի և դատապարտելի։ Ավելին, գտնում ենք, որ հետխորհրդային տարածքի երկրներն իրենց ներդրումը պետք է ունենան ավելի արդար՝ բազմաբևեռ աշխարհ կառուցելու գործում, և հենց այս համատեքստում էլ դիտարկում ենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
 
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը տեսնում ենք Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, ևս երեք եռակողմ հայտարարությունների, երեք երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կիրարկման միջոցով։
Վստահ ենք, որ միայն Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը, ձեր գլխավորությամբ, թույլ կտա հասնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կայուն և փոխշահավետ կարգավորմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների խաղաղ և անվտանգ ապագայի։
 
Խորին հարգանքով՝
Հայաստանի հականացիստական ճակատի համակարգողներ՝
Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմա-քաղաքական վերլուծաբան
Հայկ Այվազյան, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար
Կարինե Եսայան, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ
Յուրի Խանամիրյան, պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ





Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը․ ՊԵԿՇոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին«Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանի անգլիական ակումբի.Ինչ պայմաններ է դրել ռուսական ակումբըԱֆղանստանում արգելվել է հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդումների հեռարձակումըԻնչու Թրամփն այդպես ստորացրեց ԵվրոպայինԻնչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել ԱդրբեջանինՍաուդյան Արաբիան համաձայնել է ընդունել Պուտին-Թրամփ հանդիպումըՓաշինյանն ու Օլաֆ Շոլցը հանդիպել ենԶԼՄ-ները ցանկանում են ինձ և Մասկին գժտեցնել․ ԹրամփԱբխազիայի ընտրությունների երկրորդ փուլի դեպքում Ռուսաստանից դիտորդներ է ակնկալվումԱրևմուտքը վրեժ է լուծում Պուտինից․ ՕրբանԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվումՋուր չի լինիԶելենսկին նշել է առանց որ երկրի Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևելՕրվա խորհուրդ. փետրվարի 15Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբԼույս չի լինելու․ հասցեներԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ ԲաքվիցՃակատագրի քարտեզ. Բացահայտեք ձեր ապագայի գաղտնիքըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կալիֆոռնիան եթե չի այրվում, ուրեմն հեղեղվում է (Տեսանյութ)Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էԿենդանակերպի 3 նշան, որոնց պետք է զգույշ լինել 2025 թվականի մարտինՄարդ, ով մեծ հեղինակություն է վայելում թե՛ այցելուների, թե՛ կոլեգաների շրջանումԻրանակում ինչու է Զելենսկին մերժել Թրամփին. Ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանիցՄյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթը (ամբողջական տեսանյութը)Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում սկսել է ակտիվ հարձակումներ գործել ուկրաինական ուժերի վրա (Տեսանյութ)Վենսը հերքել է իրեն վերագրվող միտքը, թե դեռ կան ամերիկյան զորքերն Ուկրաինա բերելու տարբերակ«Հրապարակ». Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթաց կսկսի«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել«Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելուՄյունխենում Զելենսկին կասկածում են «դոզայի տակ» լրագրողների հետ հանդիպելու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Կրեմլում ամենեւին էլ «հայած յուղի տեղ» չեն ընդունում Թրամփին. Ռուսական աղբյուրՊուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում Թրամփի թիմի հետ բանակցությունների համար. BloombergԻվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ այլասերվածությո՞ւն է, թե՞ արվեստ. ռեժիսորը սահմաններ չի դնումԳործ ունենք բռնապետական, ավտորիտար եվ մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ. Ստեփանյան Կա՞ն Իրանի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններՔաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարենՊուտին-Թրամփ հեռախոսազրույց. փոփոխությունները գալիս են Հայաստան«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս11)Ոնց шպրեմ այսպես, առшնց քեզ․․․ Անդրեի հրապարшկումը՝ Սիրո տոնին Թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրելԱկումբների թարմացված վարկանիշային աղյուսակը. ՈՒԵՖԱ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top