Զելենսկին երեք անգամ ոչ պաշտոնապես աղաչել է, որ իրեն հրավիրեն ինագուրացիային, ամեն անգամ մերժում է ստացել. Թրամփ կրտսեր
Միջազգային
ԱՄՆ գրեթե նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն Instagram-ի իր էջում հաստատել է, որ Զելենսկին համառորեն փորձել է երդմնակալության արարողությանը հրավեր ստանա, բանց ամեն անգամ մերժման է բախվել: «Նա երեք անգամ ոչ պաշտոնապես աղաչել է, որ իրեն հրավիրեն, ամեն անգամ մերժում են ստացել»,- հայտնել է Թրամփ կրտսերը։
Բայց ահա, Թրամփ կրտսերի խոսքով, այս իրավիճակում ամենազավեշտալին այն է, որ այժմ Ուկրաինայի ղեկավարն այնպես է վարվում, կարծես ինքն է որոշել չգնալ երդմնակալությանը։ «Ի՜նչ հիմարիկ մարդ է»,- ամփոփել է նա։
Ուկրաինական տեղեկացված աղբյուրը, հաստատելով լուրը, նաեւ մանրամասնել է, որ Զելենսկին ոչ միայն «աղաչել է», այլ Թրամփի երդմնակալության արարողությանը հրավիրելու հարցը վերահսկվում էր անձամբ «գորշ կարդինալ» Անդրեյ Երմակի կողմից, ով փորձել է հրավեր պոկել ԱՄՆ-ում լոբբիստների միջոցով` առաջարկելով 100 միլիոն դոլար՝ խնդիրը լուծելու : Բայց անգամ դա չի օգնել: