Թրամփն ինագուրացիայից ժամեր առաջ ելույթ է ունեցել կողմնակիցների հանրահավաքում (Տեսանյութ)
ՄիջազգայինԳրեթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Վաշինգտոնում` իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ Նա հնչեցրել է հետեւյալ թեզերը.
— Թրամփը կչեղարկի Բայդենի բոլոր «հիմար հրամանները 24 ժամվա ընթացքում»։
— Վաղը ամերիկացիները կտեսնեն բազմաթիվ նոր հրամանագրեր, որոնք կուրախացնեն բոլորին։
— Նա խոստացավ վերջապես ավարտել ուկրաինական պատերազմը և կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։
— Նոր նախագահը ցանկանում է «երկաթե գմբեթ» ստեղծել Միացյալ Նահանգների համար, որպեսզի հետ մղի ԱՄՆ-ի դեմ բոլոր հարձակումները։
— Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերը։
— Թրամփը խոստացել է «շատ շուտով» սկսել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսումը։ Նա նաև պատերազմ հայտարարեց երկրում գործող բոլոր անօրինական ներգաղթյալներին և հանցախմբերին։
— Արդյունավետության վարչությունը կղեկավարի Իլոն Մասկը։ Թրամփը ասել է, որ երկիրը պետք է «փայփայի իր հանճարներին»։
— Թրամփը չի ցանկանում տրանսգենդերներին թույլ տալ կանանց սպորտ:
Ըստ Թրամփի շրջապատի, նախագահության առաջին իսկ օրը նար նախագահը պատրաստվումէ մոտ 1000 հրամանագիր ստորագրել: