Կառավարությունն այլեւս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Հակոբ Հակոբյան
Ներքաղաքական
«Այսօր, փաստացի Հայաստանում քաղաքական դեֆոլտ է՝ ընտրողների եւ գործող կառավարության միջեւ այլեւս չկա որեւէ պարտավորություն, իսկ կառավարությունն այլեւս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել մեր շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվը եւ չգիտակցել նոր իրողությունները, նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով եւ միֆերով։ Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը, բայց՝ առանց այս կառավարության։ Մենք կարիք ունենք իրատեսական եւ ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռեւս շատ ուշ չէ։ Անհրաժեշտ է եզրահանգումներ անել եւ դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք», - գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ: