Պոկրովսկի արեւմտյան ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը կոլապսային վիճակում է (Քարտեզ)
Միջազգային
Պոկրովսկի ճակատի արեւմտյան ուղղությամբ ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Կոտլինո բնակավայրը: Այս բնակավայրի կարեւորությունը նրանում է, որ սրանից դեպի արեւելք` մինչեւ Պոկրովսկ այլ բնակավայրեր չկան: Բնակավայրեր չկան նաեւ դեպի հյուսիս` մինչեւ Պոկրովսկ-Դնեպրոպետրովսկ M-30 մայրուղին ու երկաթուղին, ինչն էապես ազդելու է ուկրաինական ուժերի պաշտպանունակության վրա:
Ի դեպ, պաշտպանունակության լուրջ անկամ մասին է խոսում փաստը, որ ուկրաինական կողմը ոչնչացրել է Կոտլինոյի հատվածում` ճակատային գծից բավականին հետ ընկած «Հարավ-Դոնբասյան» կոքսածխային հանքավայրի հիմնական հանքախորշերն ու կառավարման շինությունները: Մինչդեռ սա ամենամեծն է Ուկրաինային տարածքում եւ հենց այս ածուխն է դրված ուկրաինական պողպատի արդյունաբերության հիմքում: Նման քայլի գնալը հուշում է, թե ուկրաինական կողմն ինչ խորը մտավախություններ ունի այս ուղղությամբ սեփական պաշտպանունակության մասին: Ու հաշվի առնելով, որ մինչեւ Պոկրովսկ-Դնեպրոպետրովսկ լոգիստիկան մնում է ընդամենը 5 կմ-ի կարգի ճանապարհ, ենթադրելի է, որ այս ուղղությամբ ռուսական ուժերը կունենան արագ առաջխաղացում: Առավել եւս, որ առաջնապահ գրոհային խմբերն արդեն այդ ճանապարհի մոտ կեսն անցել են:
Իսկ ահա Կոտլինոյից դեպի արեւմուտք հատվածում ռուսական ուժերը գրոհում են Ուդաչնոյե և Ուսպենովկա բնակավայրերը, եւ ներկա դիրքերից մինչեւ ուղղությամբ ուղիղ գծով մնում է մոտավորապես 6 կիլոմետր մինչև Դնեպրոպետրովսկիմարզի սահմանը մնում է մոտ 6 կմ:


