ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, թե որ օտարերկրացիները կզրկվեն վարորդական իրավունքից
Միջազգային
Այն քաղաքացիների օտարերկրյա վարորդական վկայականները, որոնց Ռուսաստանի քաղաքացիություն, կացության թույլտվություն կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու մեկ տարին լրանում է, 2025 թվականի ապրիլի 1-ից երկրի տարածքում կհամարվեն անվավեր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ օրենքի դրույթներով, որոնք ուժի մեջ են մտել 2024 թվականի ապրիլին, «կարգ է սահմանվում օտարերկրյա վարորդական վկայականներն անվավեր ճանաչելու մասին՝ դրանց սեփականատերերի կողմից բնակության թույլտվություն ստանալու կամ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու օրվանից մեկ տարին լրանալուց հետո»:
Եթե վարորդը Ռուսաստանում մեքենա վարի անվավեր իրավունքով, նրան սպառնում է մինչև 15 հազար ռուբլի տուգանք և վարորդական իրավունքից զրկում մինչև իրավունքի վերականգնումը։