Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ
Ներքաղաքական
ՀՀ ԱԳՆ հաստատել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ լուրերը։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։