«ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻՆ, ԶՈՀՎԵԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ» . ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆ
Հասարակություն
Այսօր, հունվարի 18֊ը, Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Նա անվանի երգիչ Դավիթ Ամալյանի որդին էր։ Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, աշակերտներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Հերոսի մայրը, տիկին ԱՐՄԻՆԵՆ, Iravunk. com -ի հետ խորը ցավը սրտում նշեց, որ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան համար 199 հիմնական դպրոցում կայացել է փոքրիկ միջոցառում, դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Հռիփսիմե Կիրակոսյանի օգնությամբ, շնորհավորել են իրենց ավագ ընկերոջը։ Ապա դպրոցի մի խումբ աշակերտներ Եռաբլուր են այցելել տնօրեն Բեջանյանի գլխավորությամբ։ Նշենք, որ Վարդանը կրում էր հերոս Վարդան Ստեփանյանի /Դուշմանի /անունը։
Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի թեժ օրերին մասնակցել է Շուշիի թեժ մարտերին։ Ցավոք, զոհվել է նոյեմբերի 7֊ին, դիպուկահարի կրակոցից։ Զոհվելուց 1 ժամ առաջ, խոսել է հայրիկի հետ ու ասել.
«ՊԻՆԴ ՄՆԱՑԵՔ»։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ