Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին Սպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը. ԶԱՐՄԱՆՔ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածները Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. Զատուլին Հայաստանում ռուսական կինոն է հյուրընկալում Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ Միրզոյան Շնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ Դանիելյան

Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի. Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր «Բանտային օրագրից» հերթական հատվածն է հրապարակել․

«Բանտային օրագիր». էտապ

26-ը հունվարի, 2010թ., «Նուբարաշեն» ՔԿՀ

Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, և քանի գլուխ է լույս տեսել:

Ինձ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15։00-ի մոտակայքում, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), և ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը՝ ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին:

Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետև այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երևի կալանավորական սինդրոմ է՝ երբ ինչ-որ մի խցի, ասել է թե՝ միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Առաջին բանը, որ փորձեցի անել՝ համապատասխան օրենսդրության մեջ ինչ-որ դրույթներ գտնելու փորձն էր, որով կարգավորվում է կալանավորված անձին մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխելու գործընթացը:

Պարզվեց, սակայն, որ այս խնդիրն ամենևին էլ կարգավորված չէ, ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել ինձ այլ ՔԿՀ տեղափոխելու որոշման բեկանմանը, արկածը մեջս խաղաց:

Ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո հաճախ է լինում, տեղափոխությունների անհրաժեշտության առաջ կանգնելիս, կրկին հիշեցի Հոմերոսի «Ոդիսականը»: Մեկ էլ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի մի հեռուստատեսային հարցազրույց հիշեցի, որտեղ նա ասում էր, թե իր կարծիքով՝ ճանապարհորդությունը կյանքը պատկերող ամենավառ այլաբանությունն է: Շատ ավելի վառ է այլաբանությունը, երբ ճանապարհորդությունը կոչվում է «էտապ»:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դուրս էին եկել ինձ ճանապարհելու: ԱԱԾ բակի կողմից ինձ էր սպասում մի զինվորական գույնի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Նրա հետևում մի մարդատար, քաղաքացիական մեքենա կար, որի շուրջ մի քանի ավտոմատավորներ էին խմբվել: Էս կալանավորական «ՈՒԱԶ»-ը սովորական «վառանյոկ» չէր: Կալանքի ընթացքում այսպիսի մեքենա առաջին անգամ եմ տեսնում:

Ուրեմն, կալանավորի համար նախատեսված խցիկը 40x50 սանտիմետր է: Սա այն նվազագույն չափն է, որ մարդը նստած վիճակում մի կերպ տեղավորվի: Հենց այս խցիկում պետք է նստեի էտապի, այսինքն՝ տեղափոխության ընթացքում: Խցիկի դռան վրա պատուհան չկա, խցիկի մեջ լույս չկա: Այսինքն, երբ տեղավորվեցի խցիկի մեջ ու դուռը փակվեց, հայտնվեցի կատարյալ խավարի մեջ՝ ըստ էության այդ խցիկի պատերին գամված: Մի թեթև լույս ներս էր ընկնում միայն տանիքին եղած մի քանի շերտանի վանդակավոր նեղլիկ օդանցքից, որը կիսափակ էր: Երբ այդ խցիկը տեսա և հասկացա, որ հենց դրա մեջ եմ ճամփորդելու, մի պահ սառը քրտինք տվեց վրաս:

Հաջորդ պահին միայն հասկացա, որ այս ամենը իրականում զվարճալի է: Ու երբ ՔԿՀ վարչակազմի աշխատակիցները դուռը շրխկացրին, ես մթության մեջ հաճույքով արձանագրեցի, որ ժպտում եմ:

Ինչ-որ ժամանակ անց «ՈՒԱԶ»-ը կանգ առավ, և ինչ-որ խոսակցություններ լսվեցին: Հասկացա, որ հասել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ: Դռները բացվեցին, մենք մուտք գործեցինք, և ես որոշ ժամանակ անց շարունակեցի մնալ մեքենայի մեջ: Ինչ-որ ժամանակ անց դուռը բացվեց և դուրս գալով հայտնվեցի մի մուտքի առաջ, որը ավելի շատ գոմի մուտքի էր նման, քան թե որևէ մարդաբնակ տարածքի:

Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդունարանի մուտքն էր, որով ամեն օր ներս ու դուրս են անում կալանավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, ՔԿՀ ծառայողներ, դիտորդներ և այլոք: Եվ իսկապես, «Նուբարաշեն» ՔԿՀ այս հարկաբաժինը՝ ընդունարանի մասը, մի իսկական գոմ է հիշեցնում:

Որոշ թղթեր ձևակերպելուց հետո ինձ ուղեկցեցին «բոքս». այսպես կոչվում են այն ժամանակավոր խցերը, որտեղ կալանավորները խուզարկվում են կալանավայր մուտք գործելիս, կամ այն լքելիս: Այսօրինակ «բոքսերից» մեկում մի երկար սեղան կա, որի վրա ինչ-որ մի ծածկոց է գցված: Փորձաքննությունը կարող է հաստատել, որ այդ ծածկոցը չի փոխվել մոտավորապես 1979 թվականի մայիսից. դժվար է որոշել, թե դա գործարանային ի՞նչ գույնի է եղել: Հիմա արդեն մի այնպիսի սև գույնի է, որը կարող է ստացվել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հա, ուրեմն, ինձ առաջարկվեց հենց այդ ծածկոցի վրա դատարկել իրերս, որպեսզի դրանք խուզարկության ենթարկվեն:

Մեկուսարանի աշխատակցի տրամաբանությամբ, հենց այդ ծածկոցի վրա պետք է դարսեի շորերս, այլ իրեր, որպեսզի նա ստուգի, թե արդյոք դրանց մեջ ինչ-որ բան է թաքցրած: Ես հսկիչին ակնարկեցի, որ ծածկոցը կեղտոտ է, մեղմ ասած: Նա հավաստիացրեց, որ կեղտոտ չէ, ուղղակի մաշված է: Մատս քսեցի ծածկոցին, և այն խրվեց կեղտի մեջ: Հսկիչը հուսահատ հայացքով ինձ նայեց, ես էլ պայուսակիցս այդ օրվա «Հայկական ժամանակը» հանեցի, փռեցի ծածկոցի վրա, ու դատարկեցի իրերս: Խուզարկության ավարտից հետո ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ «բոքս», որտեղ պետք է սպասեի մինչ ինձ կտեղափոխեն համապատասխան խուց:

Կալանավորները, ճիշտ է, «բոքսերում» երկար ժամանակ չեն անցկացնում, բայց որոշակի դեպքերում կարող են մնալ մինչև մեկ ժամ: «Նուբարաշեն» ՔԿՀ այս «բոքսերի» մասին պատկերացում կազմելու համար պատկերացրեք սովետական կոլխոզի՝ կարտոֆիլի սերմացուի պահեստ, որտեղ վնասատուների դեմ պայքար չի տարվել, կարտոֆիլի սերմացուն հոտել է, տանիքը կաթել: Բացի այս՝ տարածքը ծառայել է որպես զուգարան («բոքսում», ի դեպ, զուգարան չկա): Խոնավ պատերով այս տարածքում պատուհան կա, որը նեղ է նույնիսկ լույսի ներթափանցման համար: Պատի երկայնքով երկար նստարան կա, որի վրա հնարավոր չէ նստել՝ տասնամյակներով կուտակված կեղտի պատճառով:

Այս տարածքի ամենահետաքրքիր հատվածը դուռն է, որի վրա տարբեր գրառումներ կան: Որոշեցի ժամանակս անցկացնել այս գրառումները կարդալով: Մի կալանավոր հազիվ իրար անելով մտածածն էր գրել «բոլոր հսկիչների» հասցեին: Դրա տակ հսկիչների պատասխանն էր գրողին՝ «խլեշչի քֆուրի» տեսքով: Դռան մեկ այլ հատվածում ինչ-որ թվեր տեսա «10:22» և «27:11»: Դրանց դիմաց ինչոր բան էր գրված, ենթադրաբար անուններ, որոնք մթության և մաշվածության պատճառով չկարողացա ընթերցել: Ու սկսեցի կռահումներ անել, թե ինչ կարող են նշանակել այս թվերը: Սկզբից մտածեցի, թե գրառումներից առաջինի հեղինակը 10 ամիս 22 օր է անցկացրել բանտում, իսկ երկրորդինը՝ 27 ամիս 11 օր: Բայց թվերի արանքում դրված երկու կետերը հուշում էին, որ սխալ է առաջ քաշած վարկածս: Հետաքրքրությունս, ըստ այդմ, ավելի մեծացավ, և սկսեցի համառ ջանքեր գործադրել, կարդալու համար թվերից առաջ գրվածը: Առաջին թվի առաջ գրվածը մի կերպ կարդացի. գրված էր «Մաթևոս»: Մտածեցի հեղինակի անունն է: Ցնցվեցի ուղղակի, երբ ներքևի գրառման դիմաց կարդացի «Առակաց». ով կարող էր մտածել, թե «Նուբարաշեն» ՔԿՀի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի է հղումներ գտնել Աստվածաշնչի համապատասխան համարներին:

Աստվածաշունչը, բնականաբար, հետս էր, և անմիջապես վերցրի և բացեցի Առակաց 27:11-ը. «Իմաստուն եղիր, որդեակ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռու վանիր նախատինքի խոսքերը», գրված էր այնտեղ:

Հետո բացեցի Մատթեոսի 10:22-ը. «Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»: Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»:






Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներինՍպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը. ԶԱՐՄԱՆՔՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՓաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածներըԿայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչՓաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՀայաստանում ռուսական կինոն է հյուրընկալումԵրևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ ՄիրզոյանՇնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ ԴանիելյանՍարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ ՄելոյանԱՄՆ-ն չի կարող որոշել՝ Ռուսաստանը հակառակորդ է, թե գործընկեր․ NYTՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 %-ովՏարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում հայերեն գիրք է տպագրվելԴեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում ընդդիմադիր բողոքներ. ավելի քան 1100 ձերբակալված, այդ թվում՝ լրագրողներ (տեսանյութ)Գերմանիան արգելել է վրացի պաշտոնյաների մուտքը երկիրՌուսաստանը կարող է Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելԱտեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՉեխիան կարող է դադարեցնել ռազմական օգնությունն ՈւկրաինայինԻմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ ՍարգսյանՊապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս ԴենդիասինՊատմության ընթացքում մեզ սխալ ենք պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. Ալեն ՍիմոնյանԱվինյանը ոչ միայն «օպել», այլ նաեվ էլեկտրոմոբիլ չի սիրումՎարդանիկի տեղն իրոք գաղութում է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Եվրոպայի առաջնությունումՌոստովի մարզում պայթյուն է տեղի ունեցելԱբսուրդ է․ մարդուն ասում են գնա՝ հարևաններիցդ տեղեկանքներ բեր, որ էդտեղ ես ապրում․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Ռուսական բանակը Լաթակիայում մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ. Իրանական աղբյուրԼուկաշենկոն նամակ է հղել ԱլիևինԳազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում. ՄամիջանյանԵԱ. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում առաջատարին Ռոնալդուն կժամանի Հայաստան․ ԶԼՄՍիրիայի ամբողջ տարածքում ինտերնետն անջատվել է․ NetBlocksՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ մարտի 25-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկար ժամանակ ջուր չի լինիՇատ մի ատիր, սիրել կա…Իրանը չի պատրաստվում այս անգամ էլ օգնել ԷրդողանինԷրդողանը վահաբիստներին դուրս է բերել Ստամբուլի փողոցներ՝ ընդդեմ ցուցարարների (Տեսանյութ)Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում և Գերմանիայում երկնքում տարօրինակ երևույթ են նկատել (Ֆոտո)Ռուսները ուկրաինական կողմի համա ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ խորը ճեղքում են իրականացրել (Քարտեզ)Լեննագանցիք զզվին գըԻսրայելը պատրաստվում է նոր առճակատման, այժմ Թուրքիայի հետ. Իրանական աղբյուրՌուսական հրթիռներ Սումում ոչնչացրել են ռազմաարդյունաբերական ձեռնարկություն (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top