Ժամանակն է վերացնել Սորոսի ողջ ցանցի ազդեցությունը Եվրոպայում. Օրբան
ՄիջազգայինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Դոնալդ Թրամփի հաղթանակն անվանել է «մեծ պարտություն» ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի ողջ ցանցի համար։ Այժմ, նրա խոսքով, ժամանակն է «վերացնել» ցանցի ազդեցությունը Եվրոպայում։
«Հիմա մեր հերթն է: 2025 թվականը Բրյուսելում և Եվրոպայում Սորոսի ցանցի ազդեցությունը վերացնելու առանցքային տարին է»,- գրել է Օրբանը X սոցիալական ցանցում։
Նա իր գրառմանը կցել է հարցազրույց, որտեղ մեղադրել է ԱՄՆ-ում դեմոկրատներին և «Սորոսի ցանցին» պատերազմն օգտագործելու համար իրենց նպատակներին հասնելու համար և որպես օրինակ բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Հունվարի սկզբին Ջո Բայդենը Սորոսին շնորհեց ԱՄՆ նախագահի ամենաբարձր պարգեւների մեկը, ինչը քննադատությունների փոթորիկ առաջացրեց ամերիկյան լրատվամիջոցներում։ Սորոսը դեմոկրատների ամենամեծ դոնորներից մեկն էր:
