Թրամփը կարող է շուտով հրաժարվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպելուց. The Mail on Sunday
Միջազգային
The Mail on Sunday-i texekacmamb, Դոնալդ Թրամփը կարող է շուտով հրաժարվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպելուց՝ ԱՄՆ ընտրություններին լեյբորիստների միջամտության պատճառով:
Պարբերականի տվյալներով՝ Սթարմերին կարող են ուղարկել նոր նախագահի երդմնակալությունից հետո Վաշինգտոնում բանակցություններ վարել ցանկացող օտարերկրյա առաջնորդների «հերթի վերջը»։
Հաղորդվում է, որ Թրամփի Սպիտակ տան թիմի անդամները ակտիվորեն աջակցում են Նայջել Ֆարաջին Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալու համար: Դա դիտվում է որպես վրեժ Լեյբորիստների համար, որոնք գլխավորում է Սթարմերը, որոնք քարոզարշավ են իրականացնում ի պաշտպանություն փոխնախագահ Կամալա Հարիսի՝ ընտրություններում Թրամփի հակառակորդին:
Թրամփի դաշնակիցներից մեկն ասաց, որ Սթարմերը «պետք է խոնարհությամբ ուտի իր կարկանդակը», եթե ցանկանում է արագ այց կատարել Սպիտակ տուն:
Ավելին, Թրամփի վարչակազմը կարող է մերժել Փիթեր Մանդելսոնին ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում նշանակելը, ինչը կլինի լեյբորիստական կառավարությունից դժգոհության ևս մեկ նշան։
Իսկ Թրամփի «աջ ձեռքի» վերածված Իլոն Մասկը բաց տեքստով Վրիտանիայի վարչապետին մեղադրում է զանգվածային բռնաբարությունների եւ մանկապղծությունների հանցակցության մեջ: