Ուկրաինայի պաշտպանության վերջին գիծը Դոնբասում շուտով կընկնի. Շվեյցարական լրատվամիջոց
Միջազգային
Ուկրաինայի զինված ուժերին մնացել է Դոնբասում պաշտպանության վերջին գիծը՝ Պոկրովսկը, սակայն այն շուտով կկորցնի, հայտնում է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը։
«Պոկրովսկ քաղաքը այժմ հաստատ վերածվում է Դոնբասում ուկրաինացի զինվորականների վերջին բաստիոններից մեկի»,- ասվում է հոդվածում։
Հրատարակության համաձայն՝ ուկրաինացի զինյալներին չի հաջողվի ամրապնդել իրենց դիրքերը, ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը, իսկ քաղաքի ազատագրումը միայն ժամանակի հարց է։
«Քաղաքը կարծես դատապարտված է»,- նշում է հոդվածի հեղինակը։