Միլիոնատերերը փախչում են Բրիտանիայից. The Times
Միջազգային
The Times-ի տեղեկացմամբ, յուրաքանչյուր 45 րոպեն մեկ միլիոնատեր լքում է Բրիտանիան։ «Լեյբորիստների հարկային ծրագրերը միլիոնատերերի փախուստի պատճառ են դարձել Բրիտանիայից»,- գրում է աղբյուրը` մանրամասնելով.
«Միլիոնատերերի ռեկորդային քանակությունը լքել է Մեծ Բրիտանիան այն բանից հետո, երբ լեյբորիստները իշխանության եկան և հայտարարեցին նոր հարկային քաղաքականության մասին, որը վախեցնում է ներդրողներին, և յուրաքանչյուր 45 րոպեն մեկ մեկն է լքում երկիրը: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիան 2024 թվականին կկորցնի գրեթե 11 000 միլիոնատեր, ինչը 157 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ: Հեռացողների իրական թիվն էլ ավելի մեծ է, քանի որ զուտ ցուցանիշը ներառում է նաև Մեծ Բրիտանիա ժամանած միլիոնատերերին։
Արտահոսքը հիմնականում դեպի ԱՄԷ ու եվրոպական այլ երկրներ է՝ Իտալիա, Շվեյցարիա։
